• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Սպիտակի երկրաշարժի 25-ամյակի հիշատակման միջոցառում Աթենքում

07 դեկտեմբերի, 2013

2013թ. դեկտեմբերի 7-ին Աթենքի կենտրոնական պողոտային հարակից պուրակում տեղադրված խաչքար-հուշարձանի մոտ Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Աթենքի քաղաքապետարանի հովանավորությամբ տեղի ունեցավ նորաստեղծ Հույն-հայկական բարեկամության միության անդրանիկ միջոցառումը, որը նվիրված էր 1988թ. Սպիտակի երկրաշարժի 25-ամյա տարելիցին: Խաչքարը կանգնեցվել էր 1996թվականին` ի երախտագիտություն Հունաստանի ցուցաբերած աջակցության:

Միջոցառմանը ներկա էին Հունաստանի կրթության, կրոնական հարցերի, մշակույթի և սպորտի նախարարության ու Աթենքի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Հունաստանի խորհրդարանի, Ատտիկայի մարզային խորհրդի և Աթենքի քաղաքային խորհրդի անդամներ, Հույն-հայկական բարեկամության միության անդամներ, հունահայ համայնքային կառույցների և հույն հասարակայնության ներկայացուցիչներ, լրագրողներ:

Հունաստանի ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի հայ կուրսանտները պատվո պահակախումբ էին կազմել:

Հայ առաքելական, ավետարանական և կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչները երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին հոգեհանգստյան արարողություն կատարեցին:

Ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը և Հույն-հայկական բարեկամության միության վարչության նախագահ, հասարակական գործիչ և դասախոս Նիկոս Լիղերոսը:

Հուշարձանին ծաղկեփնջեր դրվեցին ՀՀ դեսպանության, Հունաստանի կրթության, կրոնական հարցերի, մշակույթի և սպորտի նախարարության, Աթենքի քաղաքապետարանի և Հույն-հայկական բարեկամության միության կողմից:

Միջոցառման ավարտին հնչեցին Հայաստանի և Հունաստանի օրհներգերը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: