• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ զինված ուժերի կազմավորման 22-ամյա տարեդարձին նվիրված միջոցառում Հունաստանում

27 հունվարի, 2014

Հունվարի 27-ին Աթենքի՝ «Զինված ուժերի սպայի տան» հանդիսասրահում կազմակերպվեց Բանակի օրվան նվիրված միջոցառում: Ներկա գտնվեցին շուրջ 300 հյուրեր, որոնց թվում էին Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխայիլ Կոստարակոսը, նրա տեղակալները, ռազմածովային ուժերի և ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբերի պետերը, Հունաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, Հունական խորհրդարանի պատգամավորներ, հունահայ ազգային-քաղաքական և հասարակական-մշակութային կառույցների ներկայացուցիչներ, հայկական, հունական և օտար ԶԼՄ-ների խմբագիրներ ու թղթակիցներ:

Միջոցառումն սկսվեց ազգային հիմների կատարումներով՝ ՀՀ ԶՈՒ կուրսանտների և սպաների կատարմամբ: Օրվա խորհրդի, ՀՀ ԶՈՒ կազմավորման, հայ-հունական պատմական դարավոր բարեկամության և ներկա երկկողմ ռազմական համագործակցության վերաբերյալ ամփոփ ելույթով հանդես եկավ ՀՀ ռազմական կցորդը:

Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի համաձայն «Ռազմական համագործակցության համար» մեդալի արժանացած Ազգային պաշտպանության ԳՇ պետը: Գեներալ Կոստարակոսը շեշտեց, որ հայ-հունական ռազմական համագործակցությունն անպայման զարգացման ուղով է ընթանալու` ի շահ երկու եղբայր երկրների ու ժողովուրդների՝ ընդգծելով, որ պատիվ է Հունաստանում ունենալ գերազանց պատրաստություն ունեցող հայ կուրսանտներ ու սպաներ:

Այնուհետև հանդիսավոր պայմաններում կայացավ հայ-հունական ռազմական համագործակցության ոլորտում իրենց անձնական ավանդը ներդրած 5 բարձրաստիճան հույն սպաների, այդ թվում` Միջազգային հարաբերությունների, Ռազմական տեղեկատվության, Հատուկ նշանակության զորքերի և այլ ծառայությունների ղեկավարների պարգևատրումը ՀՀ ԶՈՒ գերատեսչական մեդալով:

Միաժամանակ Հունաստանի Ազգային Պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հրամանագրով «Արժանյաց և Պատվո խաչ» շքանշանով պարգևատրվեց ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը` «հայ-հունական ռազմական համագործակցության զարգացման մեջ ներդրած անձնական ավանդի համար»:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: