• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստան – Արցախ. մեկ ազգ, մեկ պայքար» խորագրով խորհրդաժողով Աթենքում

26 փետրվարի, 2014

 2014թ. փետրվարի 26-ին Աթենքում, Կոստանդնուպոլսեցիների միության դահլիճում անցկացվեց «Հայաստան – Արցախ. մեկ ազգ, մեկ պայքար» խորագրով խորհրդաժողով:

Միջոցառման կազմակերպիչն էր Հույն-հայկական բարեկամության միությունը` Հունաստանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և աջակցությամբ:

Խորհրդաժողովի գլխավոր բանախոսն էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Հունահայոց Ազգային վարչության ատենապետ Արա Մանգոյանը:

Հույն-հայկական բարեկամության միության վարչության նախագահ, հասարակական գործիչ և դասախոս Նիկոս Լիղերոսը հանդես եկավ «Կայուն հայկական ռազմավարություն», իսկ միության վարչության անդամ, Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան Լեոնիդաս Խրիզանթոպուլոսը` «Արցախ. դիվանագիտական մոտեցումներ և նախաձեռնություններ» ելույթով:

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը իր` «Արցախի միջազգային ճանաչումը» ելույթում, կատարելով պատմական ակնարկ, մանրամասնորեն ներկայացրեց ԼՂՀ դիրքորոշումները ներկա իրավիճակի, հակամարտության կարգավորման գործընթացների ու հեռանկարների վերաբերյալ: Նա մասնավորապես ասաց, որ արցախահայությունը վճռական է այն հարցում, որ պատմությունը ետընթաց չի արձանագրում, և ներկա դրությունը հնարավոր չէ վերադարձնել ելակետին: Ն. Աղաբալյանը հատուկ նշեց նաև, որ ԼՂՀ-ն պետք է վերադառնա բանակցությունների սեղան ու տա իր համաձայնությունը հիմնահարցի վերջնական կարգավորման նախագծին: Տիկին նախարարը հանգամանորեն ներկայացրեց Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը տարբեր երկրների նահանգային և քաղաքային խորհուրդների կողմից, Արցախի հետ բարեկամության խորհրդարանական խմբերի ձևավորման, ինչպես նաև ԼՂՀ քաղաքների և այլ երկրների քաղաքների միջև բարեկամության հռչակագրերի կնքման գործընթացները, օտարերկրյա պատվիրակությունների, հայտնի անձնավորությունների և պարզապես անհատների` Ղարաբաղ այցելությունների օրեցօր ավելացող հոսքը:
Տկն. Աղաբալյանը, պարոնայք Լիղերոսն ու Խրիզանթոպուլոսը պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերին:

Ցուցադրվեց Ցվետանա Պասկալևայի «Ղարաբաղի վերքերը» վավերագրական ֆիլմը:
Միջոցառմանը ներկա էին Հունահայոց թեմակալ առաջնորդ Գերշ. Տ. Խորեն եպս. Տողրամաջյանը, Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատում կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը, Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ, հայ առաքելական և ավետարանական եկեղեցիների հոգևոր հայրեր, հունահայ գաղութի հասարակական, բարեգործական, երիտասարդական միավորումների, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հունահայկական առևտրատնտեսական պալատի, հույն գիտական և կրթական շրջանակների, քաղաքական և հասարակական կազմակերպությունների, եկեղեցու, բանակի, գործարար շրջանակների, պոլսեցի և պոնտոսցի հույների, ինչպես նաև ասորիների միությունների ներկայացուցիչներ, հայալեզու, հունալեզու և ռուսալեզու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ՀՀ դեսպանության անձնակազմը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: