• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

«Հայկական եկեղեցին Նովի Սադում. ջնջված ժառանգություն» խորագրով ցուցահանդես Նովի Սադում

15 մայիսի, 2014

Մայիսի 15-ի Սերբիայի Նովի Սադ քաղաքի թանգարանի Արտասահմանյան արվեստի հավաքածուի շրջանակներում բացվել է «Հայկական եկեղեցին Նովի Սադում. ջնջված ժառանգություն» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսը հանդիսավորությամբ բացել և ելույթով հանդես է եկել Սերբիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Պրեդրագ Տոմիչը:

Թանգարանի խորհրդատու և արվեստաբան Լիլիանա Լազիչի նախաձեռնությամբ անցկացվող ցուցահանդեսը և նրա հեղինակած գիրքը նվիրված է 1746-ին Նովի Սադի հայերի կողմից հիմնադրված Սբ. Գրիգոր Լուսավորչի եկեղեցու պատմությանը, որը 1963-ին քանդվել է մարշալ Տիտոյի անվան պուրակի շինարարության համար:

Ցուցահանդեսի այցելուներին հնարավորություն է ընձեռվել` եկեղեցական միջավայրին բնորոշ տարբեր պարագաների, գրքերի, կտավների, հագուստների միջոցով ծանոթանալ Նովի Սադի հայ համայնքի պատմությանը, հասկանալ նրա ծագման, ավանդույթների և կրոնական պատկանելության ուրույն առանձնահատկությունները:

Ցուցադրության երկրորդ հատվածում ներկայացված են նաև ժամանակակից նկարիչների աշխատանքներ, որոնք, ոգեշնչվելով Նովի Սադի հայկական եկեղեցու ինքնատիպությամբ, այն պատկերել են իրենց կտավներում:

Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 31-ը:

Ստորև ներկայացված են ցուցադրության վերաբերյալ տեսանյութերի և թանգարանի կայքում, ինչպես նաև մամուլում հրապարակումների հղումներ`

http://www.youtube.com/watch?v=efADoteIbm4
http://www.youtube.com/watch?v=c9q3lQq0m_w
http://www.museumns.rs/node/271
http://www.danas.rs/danasrs/srbija/novi_sad/jermenska_crkva_u_novom_sadu__izbrisana_bastina.40.html?news_id=281370

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: