• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ցեղասպանության ժխտման քրեականացման հարցին նվիրված խորհրդաժողով և Պոնտոսցի հույների ցեղասպանության հիշատակի օրվա միջոցառում Աթենքում

17 մայիսի, 2014

Ս. թ. մայիսի 17-ին Աթենքի լրագրողների միության սրահում տեղի ունեցավ ցեղասպանության ժխտման քրեականացման հարցին նվիրված «Բարբարոսությունն արգելվում է» խորագով խորհրդաժողովը:

Ողջույնի խոսքով հանդես եկան համակազմակերպող կազմակերպությունների ներկայացուցիչներ ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնաժողովի կողմից Արաքսի Աբելյանը, Հունաստանի համապոնտիական դաշնության Հարավային Հունաստանի և կղզիների պոնտիական կազմակերպությունների միության նախագահ Յորղոս Վարիթիմիադիսը և Հունաստանի ասորական միության նախագահ Կիրիակոս Բացարասը:

Խորհրդաժողովի հիմնական բանախոսներն էին Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, Հույն-հայկական բարեկամության միության վարչության նախագահ, հասարակական գործիչ և դասախոս Նիկոս Լիղերոսը և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի անդամ Վասիլեոս Միխանեցիդիսը, որոնք հանգամանորեն քննության առան օրվա թեմային առնչվող հարցերի ողջ ներկապնակը, պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերին:

Միջոցառմանը ներկա էին հասարակական կազմակերպությունների և հայրենակցական միությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: ՀՀ դեսպանությունը ներկայացրեց դեսպանորդ Մ. Մարտիկյանը։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մայիսի 19-ին Աթենքի կենտրոնական Սինտաղմա հրապարակում կայացավ Հունաստանում պետականորեն նշվող Պոնտոսցի հույների ցեղասպանության հիշատակի օրվա միջոցառումը, որին մասնակցեցին և այլոց թվում Անհայտ զինվորի հուշադամբանին ծաղկեպսակ զետեղեցին Հունաստանում ՀՀ դեսպան Գ. Ղալաչյանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Վերջինս նաև օրվա գլխավոր բանախոսն էր:

Վերոնշյալ միջոցառմանը նաև մասնակցում էին Հունաստանի Հայ Դատի հանձնախմբի անդամներ, ՀՅԴ երիտասարդական միության ներկայացուցիչներ: Վերջիններս մասնակցեցին նաև դեպի Թուրքիայի դեսպանություն քայլարշավին և դրա դիմաց կայացած ցույցին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: