• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

2014 թվականի մայիսի 14-ին Աթենքի Ռազմական թանգարանի սրահում կայացավ հրապարակային երեկո

31 մայիսի, 2014

2014 թվականի մայիսի 14-ին Աթենքի Ռազմական թանգարանի սրահում կայացավ հրապարակային երեկո` Հունաստանում ՀՀ դեսպանության, Հունաստանի ՌԱԿ-ի Շրջանային վարչության և ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի համակազմակերպմամբ: Երեկոյի գլխավոր բանախոսն էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը, որը ներկայացրեց «Ավրորա Մարտիկանյանի ոդիսականը» խորագրով դասախոսությունը: Միջոցառմանը ներկա էին հոգևոր հայրեր, հունահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, մեծ թվով հայրենակիցներ:

Երեկոն նախագահում էր «Ազատ օր» օրաթերթի խմբագիր Հռիփսիմե Հարությունյանը: Բացման իր խոսքում տկն. Հարությունյանը Թուրքիայի վարչապետ Էրդողանի ապրիլյան հայտարարությունը որակեց որպես մարտավարական խորամանկություն` ժամանակ շահելու և երկրի վարկանիշը բարձրացնելու համար` Թուրքիայում առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ և թուրք հասարակության ներսում անցյալի ճշմարիտ պատմությունը պահանջող համարձակ ձայների ֆոնին: Երեկոյի նախագահն իր խոսքն ավարտեց այն համոզմամբ, որ «Հայկական հարցը կարող է լուծվել միայն հայ ազգի` իբրև 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհի իրավունքի և արդարության ամբողջական վերականգմամբ, հողային ու քաղաքական հատուցման ճանապարհով»։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը, որն իր ելույթում անդրադարձավ թանգարան-ինստիտուտի առաքելությանը, ներկայացրեց տնօրենի գործունեությունը: Դեսպանն իր խոսքում կարևորեց յուրաքանչյուր հայի մասնակցությունը Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հավուր պատշաճի կազմակերպմանը, ինչը «միասնականության և հաստատակամության ուղերձ պիտի լինի համայն աշխարհին»:
Պրն. Դեմոյանի դասախոսությունն ուղեկցվեց բազմաբնույթ փաստագրական և տեսաձայնային նյութերի ցուցադրությամբ: Նա հանգամանալից ներկայացրեց նյութի ընտրության դրդապատճառները` նկատելով, որ այս պատմությունը լավագույնս արտացոլում և խտացնում է իր մեջ Հայոց ցեղասպանության ողջ համայնապատկերը` իբրև «Հայոց Ցեղասպանության կարևոր կենդանի հուշարձան»:

Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ծանոթանալու Ավրորա Մարտիկանյանի զգայացունց պատմությանը և անցած ուղուն` Չմշկածագից մինչև Հոլիվուդ, որտեղ նա 1918-ին հանդես եկավ իր իսկ հուշերը ներկայացնող «Հոշոտված Հայաստան» գրքի հիման վրա նկարահանված «Հոգիների աճուրդ» ֆիլմում, որն իր տեսակի մեջ եզակի, Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին ֆիլմն էր:

Պրն Դեմոյանը ներկայացրեց և ցուցադրեց հերոսուհու, նրա գրքի և ֆիլմի միջազգային ճանաչման ու հաջողության մասին վկայող բազմաթիվ տեղեկություններ և փաստեր:

Բանախոսության ավարտին հետևեց բնօրինակ ֆիլմից պահպանված 20-րոպեանոց հատվածի ցուցադրություն, իսկ ներկաները հնարավորություն ունեցան նաև ձեռք բերել գիրքն անգլերենով և ֆիլմի DVD-ն` հասույթը տրամադրելով ի աջակցություն սիրիրահայերի:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: