• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Վարդան Թաշճյանի պարգևատրման արարողություն

24 հուլիսի, 2015

Հունիսի 23-ին Հունաստանում Հայաստանի դեսպանությունում կայացավ Կիպրոսի «Նարեկ» վարժարանների հոգաբարձության ատենապետ Վարդան Թաշճյանի պարգևատրման արարողությունը Սփյուռքի նախարարության բարձրագույն` «Ոսկե մեդալ» պարգևով` հայապահպանության գործում մեծ ավանդ ունենալու համար:

Բացման խոսքում դեսպան Ղալաչյանը նշեց, որ հայրենիքից հեռու ազգային ինքնությունը պահպանող յուրաքանչյուր հայ հերոս է, իսկ հայապահպան ու հայրենանվեր գործունեություն ծավալող ամեն հայ` կրկնակի հերոս: Հակիրճ ներկայացնելով կրթության և արվեստի գործչի հարուստ կենսագրությունը` դեսպանն ընդգծեց, որ ի դեմս Թաշճյանի` Սփյուռքի նախարարության բարձրագույն պարգևը կգտնի իր արժանի և լիիրավ տիրոջը:

Պարգևատրման արարողությանը հաջորդիվ` պարոն Թաշճյանը հանդես եկավ շնորհակալական խոսքով` իր երախտագիտությունը հայտնելով Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, Կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանին, դեսպան Ղալաչյանին, իր գործընկերներին և ընտանիքի անդամներին:

Վաստակաշատ ուսուցիչը նշեց, որ ինքնությունը պահպանելու և իբրև հայ ապրելու ու գործելու պատգամը ժառանգել է Մեծ եղեռնից մազապուրծ փրկված իր ծնողներից, և իր կրթական ողջ գործունեության ընթացքում փորձել է այն սերնդեսերունդ փոխանցել Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատության, «Նարեկ» վարժարանների և լիբանանյան դպրոցների կամարների ներքո: Իրեն բնորոշելով իբրև «կրթության և արվեստի խոնարհ մշակ»` պարոն Թաշճյանը նշեց, որ պարգևատրումն իրեն խրախուսում է այսուհետ ևս բազմապատկված ջանքով ու հանձնառությամբ շարունակել ծառայել հայ ժողովրդին և Հայրենիքին:

 

***
Վարդան Թաշճյանը կիպրահայ անվանի գեղանկարիչ է և վաստակաշատ ուսուցիչ: Տասը տարի դասավանդել է Մելքոնյան կրթական հաստատությունում, շուրջ 27 տարի պաշտոնավարել որպես «Նարեկ» հայկակական վարժարանների տնօրեն: 2009-ից մինչ օրս Վարդան Թաշճյանը զբաղեցնում է «Նարեկ» վարժարանների հոգաբարձության ատենապետության պաշտոնը: Մասնակցել է անհատական և խմբակային ավելի քանի 100 ցուցահանդեսների, Կիպրոսը ներկայացրել բազմաթիվ միջազգային համաժողովներում, Միջին Արևելքի Եկեղեցիների խորհրդում հանդես եկել որպես Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության պատվիրակ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: