• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դասախոսություններ Աթենքում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում

27 սեպտեմբերի, 2015

Սեպտեմբերի 25-ին և 26-ին Հունաստանի Հայ Ավետարանական եկեղեցու կազմակերպությամբ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Հունաստանի հանձնաժողովի հովանու ներքո Աթենքում կայացան Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ, Վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանի դասախոսությունները: Բեյրութի Հայկազյան համալսարանը Հայաստանից դուրս գործող միակ հայակական բարձրագույն ուսումնական հաստատությունն է:

Սեպտեմբերի 25-ին Վերապատվելի Հայդոստյանն անգլերեն լեզվով դասախոսություն կարդաց Աթենքի «DEREE» ամերիկյան համալսարանում: «Հետցեղասպանական հայկական հոգևոր հարցեր» /Post-Armenian Genocide Spirituality/ խորագրով դասախոսությամբ բանախոսը ներկայացրեց ցեղասպանության ազդեցությամբ` Աստծո ընկալման փոխակերպումները արևմտահայ և արևելահայ գրողների ստեղծագործություններում, ինչպես նաև հայկական հոգևոր հայեցակարգում առաջացած հարցերը` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի լույսի ներքո: Դասախոսության ավարտին դոկտոր Հայդոստյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին: Դասախոսությանը ներկա գտնվեց դեսպանության երրորդ քարտուղար Մարիամ Հարությունյանը:

Սեպտեմբերի 26-ին Աթենքի Կոկինիայի Հայ Ավետարանական եկեղեցում կայացավ դոկտոր Հայդոստյանի դասախոսությունը «Ցեղասպանության հարյուրամյակի մտորումներով» խորագրով: Միջոցառմանը ներկա գտնվեցին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Հունաստանի հանձնաժողովի անդամներ, հունահայ համայնքային, կրթական և մշակութային կառույցների ղեկավարներ, կրոնական դասի ներկայացուցիչներ: Դեսպանությունը ներկայացնում էր դեսպանորդ Մինաս Մարտիկյանը:

Բացման խոսքով հանդես եկավ Հունաստանի Հայ Ավետարանական եկեղեցու վարչության նախագահ Վերապատվելի Վիգեն Չոլաքյանը:

Իր խոսքում Վերապատվելի Հայդոստյանն անդրադարձավ աշխարհի տարբեր երկրներում իրականացված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին և դրանց հետևած միջազգային արձագանքին: Լիբանանահայ համայնքի օրինակով մատնանշելով միջոցառումների կազմակերպման ձեռքբերումները և թերությունները`բանախոսը ներկայացրեց նաև հայ համայնքի առջև ծառացած ներկա մարտահրավերները հայապահպանության և այլ ոլորտներում, առաջարկներ ներկայացրեց առկա հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:

Միջոցառման երկրորդ հատվածում կայացավ Հայ Ավետարանական եկեղեցու «Արևիկ» գրատան կողմից կազմակերպված «100 տարի, 100 գիրք» խորագրով գրքերի ցուցահանդես-վաճառք` նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին և Բեյրութի Հայկազյան համալսարանի 60-ամյակին: Ցուցահանդեսին ներկայացված էր ցեղասպանության թեմայով հայալեցու և օտարալեզու հարուստ գրականություն, ինչպես նաև Հայկազյան համալսարանի վերջին տարիների հրատարակություններ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: