• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՊԱՆՈՍ ԿԱՄԵՆՈՍԻ ՀԵՏ

17 դեկտեմբերի, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հետ: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և հույս հայտնել, որ նախարարը Երևանում կառուցողական և արդյունավետ հանդիպումներ կունենա՝ նոր խթան հաղորդելով երկու բարեկամ երկրների փոխգործակցությանը պաշտպանական ոլորտում, որը ավանդաբար հանդիսանում է հայ-հունական միջպետական հարաբերությունների կարևորագույն հենասյուներից մեկը: Ընդգծելով, որ Հայաստանի և Հունաստանի միջև ջերմ հարաբերությունները ձևավորվել են պատմական ամուր հիմքի վրա՝ Սերժ Սարգսյանը կարևոր է համարել միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ համանման մոտեցումները, ինչպես նաև Հունաստանի դերակատարումը Հայաստան-Եվրամիություն և ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների համատեքստում, համագործակցությունը խաղաղապահության բնագավառում: Նախագահը բարձր է գնահատել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների՝ պարբերական բնույթ կրող փոխայցերը, որոնց ընթացքում քննարկվում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով համագործակցության հեռանկարները և ողջունել է նախարար Կամենոսի այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները՝ այդ փոխգործակցությունն ավելի ակտիվացնելու և խորացնելու ուղղությամբ:

Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանում իրեն ցուցաբերված ջերմ ընդունելության և պաշտպանական ոլորտում համագործակցությունը զարգացնելու փոխադարձ պատրաստակամության համար, վստահեցրել ՀՀ Նախագահին, որ Հայաստանի պաշտպանության նախարարության հետ ձևավորվել է գերազանց համագործակցություն, և երկկողմ ջանքերով այսուհետ ևս շարունակելու են ավելի ամրապնդել ու խորացնել հայ-հունական ռազմական և ռազմատեխնիկական փոխգործակցությունը, այդ թվում՝ ռազմական կրթության, խաղաղապահության ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանի, ինչպես նաև միջազգային անվտանգության արդի խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: