• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ոչ ոք չի կարող լռեցնել Արցախի ժողովրդի ազատության ձայնը. Էդուարդ Շարմազանովը` հույն խորհրդարանականներին

22 մայիսի, 2016

Աշխատանքային այցով Աթենքում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պագամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մայիսի 20-ին հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի առաջին փոխխոսնակ Անաստասիոս Կուրակիսի, Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Ստամատակիի եւ խմբի ղեկավարի տեղակալ Անտոնիս Բալոմենակիսի հետ:

Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է, որ երկկողմ հարաբերությունները դինամիկ են զարգանում, կարեւորվել է միջխորհրդարանական կապերի հետագա ամրապնդման ու զարգացման, պատգամավորական բարեկամության խմբերի ակտիվ գործունեության, ինչպես նաեւ միջազգային խորհրդարանական հարթակներում միմյանց սատարելու անհրաժեշտությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին:

ՀՀ ԱԺ փոխնախագահը հույն գործընկերներին տեղեկացրել է, որ մայիսի 19-ին ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով դատապարտել են Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը: Նա նշել է, որ այսպիսով ԼՂՀ-ն դարձել է Պոնտոսի հույների ցեղասպանությունը ճանաչած հինգերորդ երկիրը:

Էդուարդ Շարմազանովն իր գոհունակությունն է հայտնել առ այն, որ հույն պատգամավորներն անցյալ ամիս այցելել են Արցախ եւ Եռաբլուր պանթեոն:

«Ձեր այցը Եռաբլուր, որտեղ հարգանքի տուրք մատուցեցիք ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի զոհերի հիշատակին, ցույց տվեց, որ հանդիսանում եք համերաշխության իրական ջատագով»,- նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է հանգուցալուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, եւ ոչ ոք չի կարող լռեցնել Արցախի ժողովրդի ազատության ձայնը:

Հույն խորհրդարանականներն իրենց հերթին նշել են, որ Հունաստանը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` ուղղված ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Անաստասիոս Կուրակիսը կարեւորել է ցեղասպանությունների, մասնավորապես Պոնտոսի հույների եւ հայերի ցեղասպանության դատապարտման անհրաժեշտությունը:

Հույն պատգամավորներն իրենց երախտագիտությունն են հայտնել Հայաստանի խորհրդարանին նախորդ տարվա մարտի 24-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից միաձայն ընդունված՝ Օսմանյան Թուրքիայում հույների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության կապակցությամբ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: