• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Գ. Ղալաչյանի հրաժեշտի հանդիպումները Կիպրոսի Հանրապետությունում

17 հունիսի, 2016
Դեսպան Գ. Ղալաչյանի հրաժեշտի հանդիպումները Կիպրոսի Հանրապետությունում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. հունիսի 15-ին Կիպրոսի Հանրապետությունում (նստավայրը` Աթենք) ՀՀ դեսպան Գ.Ղալաչյանը, դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիեդիսի հետ: Վերջինս բարձր է գնահատել ՀՀ դեսպանի ներդրումը երկու եղբայրական պետությունների հարաբերությունների զարգացման ոլորտում, նշելով նրա պաշտոնավարման ընթացքում ամենաբարձր մակարդակով կայացած պետական և պաշտոնական այցերը, որոնք հնարավորություն են ընձեռել նոր մակարդակի բարձրացնել հայ-կիպրական հարաբերությունները: Կարևորվել է ՀՀ Նախագահի ս.թ. մարտի 15-16-ը Կիպրոս պաշտոնական այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը:

Հանդիպման վերջում Կիպրոսի նախագահը մաղթել է Հայաստանին ու հայ ժողովրդին խաղաղություն և բարգավաճում։

Նույն օրը ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նորընտիր նախագահ Դեմետրիս Սիլլուրիսի հետ: Շնորհավորելով վերջինիս նման պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ՀՀ դեսպանը վստահություն է հայտնել, որ պարոն Սիլլուրիսը նույնպես իր նախորդների նման կշարունակի ջանքեր ներդնել հայ-կիպրական երկկողմ խորհրդարանական կապերի ամրապնդման և միջխորհրդարանական երկխոսության ծավալման ուղղությամբ: Իր հերթին պարոն Սիլլուրիսը կարևորել է ՀՀ դեսպանի դերը երկու բարեկամական երկրների խորհրդարանների միջև կապերի ամրապնդման ոլորտում և մաղթել նրան հետագա հաջողություններ իր ապագա գործունեության մեջ: Հանդիպմանը ներկա էր նաև Կիպրոսի խորհրդարանում հայ համալնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը։

Ս.թ. հունիսի 17-ին ՀՀ դեսպան Գ.Ղալաչյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Յոաննիս Կասուլիդեսի հետ: Կիպրոսի ԱԳ նախարարը բարձր է գնահատել հայ-կիպրական քաղաքական երկխոսության ուղղությամբ դեսպանության կողմից գործադրված ջանքերի արդյունքում ձևավորված հագեցած օրակարգը։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են համագործակցության շարունակականությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։

Հանդիպման ընթացքում դեսպան Ղալաչյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին զարգացումները, շնորհակալություն հայտնելով ապրիլյան քառօրյա պատերազմի կապակցությամբ Կիպրոսի արտգործնախարարության կողմից արտահայտված սկզբունքային դիրքորոշման համար։
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: