• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Չարչօղլյանի հանդիպումները Հունաստանի մշակույթի նախարարի և Խալանդրիի քաղաքապետի հետ

18 հունվարի, 2017

Հունվարի 16-ին Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպեց Հունաստանի մշակույթի նախարար Լիդիա Կոնիորդուի հետ: Հանդիպմանը շոշափվեցին Հայաստանի և Հունաստանի միջև մշակութային կապերի ակտիվացման և նոր նախաձեռնություններով հանդես գալու հարցերը: Իր հերթին նախարար Կոնիորդուն նշեց երկկողմ մշակութային օրեր անցկացնելու անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնեց Հունաստանում հյուրընկալելու հայկական ֆիլմերի շաբաթ, ինչպես նաև Հայաստանում կազմակերպելու հունական ֆիլմերի ցուցադրություն: Երկու եղբայրական ժողովուրդների միջև մշակութային դիվանագիտության ակտիվացմանը նպաստելու համար նախարար Կոնիորդուն ցանկություն հայտնեց այցելել Հայաստան՝ տեղում հայկական մշակույթին ծանոթանալու և մշակութային փոխգործակցությանը նոր թափ հաղորդելու նպատակով: Նույն օրը ՀՀ դեսպան Չարչօղլյանը հանդիպեց նաև Խալանդրիի քաղաքապետ Սիմոս Ռուսոսին: Ողջունելով միմյանց և մաղթելով արդյունավետ համագործակցություն` զրուցակիցներն անդրադարձան հայ և հույն ժողովուրդներին պատմական առնչություններին և նրանց մշակութային ընդհանրություններին: Հանդիպման ընթացքում քաղաքապետ Ռուսոսն անդրադարձավ քաղաքապետարանի կողմից կազմակերպվող և իրականացվող մշակութային ծրագրերին ու միջոցառումներին, ինչպես նաև Եվրոպական միության անդամ այլ երկրների քաղաքապետարանների հետ համագործակցությանն ու եվրոպական ծրագրերում քաղաքապետարանի ներգրավվածությանը: Զրույցի ընթացքում ՀՀ դեսպանը, անդրադառնալով հայ-հունական հարուստ մշակույթային ժառանգությանը, ընդգծեց տվյալ ոլորտում շփումների և համագործակցության ավելի ակտիվացման կարևորությունը: Քույր քաղաքների համագործակցության համատեքստում զրուցակիցները քննարկեցին Խալանդրի քաղաքի և Հայաստանի Հանրապետության քաղաքների միջև համագործակցության հաստատման հնարավորությունը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է հաշվի առնել փոխգործակցության լայն դաշտը, առկա ներուժն ու հնարավորությունները: Տեղեկանք – Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղակայված է Խալանդրիի վարչական տարածքում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: