• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարությունների միջև

02 մարտի, 2017
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարությունների միջև
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Փետրվարի 24-ին Հունաստանի ԱԳՆ-ում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հունաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳՆ եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանը, հունական կողմից` Հունաստանի ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Պետրոս Մավրոիդիսը: Խորհրդակցություններին մասնակցեց նաև Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը: Ողջունելով հայկական կողմին և շնորհավորելով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ` հունական պատվիրակության ղեկավարը կարևորեց երկու երկրների միջև առկա քաղաքական կապերի ավանդական բարձր մակարդակը: Պատասխան խոսքում Գագիկ Ղալաչյանը, շնորհակալություն հայտնելով զրուցակցին, ընդգծեց, որ Հունաստանը համարվում է Հայաստանի կարևոր գործընկերներ երկրներից: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ, անդրադարձ կատարվեց քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական համագործակցությանը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությանը, ինչպես նաև Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-ԵՄ հարաբերություններին: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարների շուրջ: Զրուցակիցներն անդրադարձան նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հրատապ խնդիրներին, այս համատեքստում Գագիկ Ղալաչյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: