• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ դեսպանի հանդիպումը Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի /Nikos Dendias/ հետ

27 նոյեմբերի, 2019
ՀՀ դեսպանի հանդիպումը Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի /Nikos Dendias/ հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. նոյեմբերի 27-ին Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասն /Nikos Dendias/ ընդունեց ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին:

Ողջունելով ՀՀ դեսպանին՝ նախարար Դենդիասը բարձր գնահատեց հայ-հունական երկկողմ բարեկամական հարաբերությունների մակարդակը՝ հիմնված երկու ժողովուրդների պատմական սերտ առնչությունների և փոխադարձ ջերմ վերաբերմունքի վրա:

Դեսպան Չարչօղլյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ շնորհավորեց զրուցակցին պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ վերջինս իր ծանրակշիռ ներդրումը կունենա հայ-հունական համագործակցության էլ ավելի ընդլայնման և խորացման հարցում:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ և բազմակողմ, ինչպես նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ օրակարգի հացերի լայն շրջանակ: Նախարար Դենդիասը նշեց, որ ջերմությամբ է հիշում ս.թ. սեպտեմբերին Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հետ իր հանդիպումը Նյու Յորքում, ինչպես նաև տեղեկացրեց, որ իրենք միացել են Երևանում նախատեսված եռակողմ առաջին գագաթնաժողովը ապրիլին անցկացնելու Կիպրական խնդրանքին այն ավելի հանգամանորեն կազմակերպելու և ոլորտային համագործակցության այլ ուղղություններ ևս դրա աշխատանքներին ներգրավելու համար:

Կողմերը կարևորեցին նաև եռակողմ գագաթնաժողովին ընդառաջ Աթենքում երեք երկրների ԱԳ փոխնախարարների մակարդակով նախապատրաստական խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտությունը:

Զրուցակիցները համակարծիք էին, որ հայ-հունական ակտիվ քաղաքական համագործակցության բարձր մակարդակը լայն հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության առևտրատնտեսական բաղադրիչի խորացման համար: Պայմանավորվածություն ձեռք բերվեց գործնական քայլերով և կոնկրետ ծրագրերով նպաստել ոլորտային համագործակցության զարգացմանը:

Անդրադարձ կատարվեց նաև սփյուռքի բնագավառում հայ-հունական համագործակցությանը: Հունաստանի ԱԳ նախարարը կարևորեց հայ համայնքի դերը և ներգրավածությունը Հունաստանի հասարակական և մշակութային կյանքում:

Մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Այս համատեքստում դեսպան Չարչօղլյանը զրուցակցին մանրամասն ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: