• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունների մասին հակիրճ տեղեկանք

04 սեպ, 2025

Հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը։ 

Հայ-հունական հարաբերություններն ավանդաբար աչքի են ընկել ջերմ և բարեկամական բնույթով։ Հայ և հույն ժողովուրդները միահյուսված են դարերի խորքից եկող եղբայրական սերտ կապերով: 

Հունաստանը հանդիսանում է Եվրոպայում Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը, և Հայաստանը մեծապես կարևորում է գործընկերային հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանն ուղղված ջանքերը: 

Քաղաքական երկխոսություն 

Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 20-ին: Երկու բարեկամ երկրների միջև համագործակցությունը զարգանում է դինամիկ կերպով և ընդգրկում է քաղաքական, պաշտպանության, առևտրատնտեսական, կրթության, գիտության, մշակույթի, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ ոլորտներ: Երկու երկրների միջև առկա է ամուր իրավապայմանագրային դաշտ. Հայաստանը և Հունաստանը ունեն մինչ օրս ստորագրված ավելի քան 40 իրավական փաստաթուղթ: 

Արդյունավետ գործում է հայ-հունական տնտեսական, արդյունաբերական, տեխնիկական և գիտական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը։ 

Կանոնավոր բնույթ են կրում նաև քաղաքական խորհրդակցությունները Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։

Միջխորհրդարանական հարաբերություններ 

Երկու երկրների խորհրդարաններում գործում են բարեկամական խմբեր։ ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամության խմբի ղեկավարն է Մխիթար Հայրապետյանը, իսկ Հունաստանի խորհրդարանում՝ Դիմիտրիոս Մարկոպուլոսը։

1996թ. ապրիլի 25-ին Հունաստանի խորհրդարանը որոշում է ընդունել 1915թ. ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչելու մասին: 2014թ. սեպտեմբերի 9-ին ընդունվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող ռասիզմի և այլատյացության դեմ օրինագիծը: 

2015թ. մարտին ՀՀ Ազգային ժողովը միաձայն ընդունել է Օսմանյան կայսրության կողմից իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարությունը:

Բազմակողմ համագործակցություն

Հայ-հունական հարաբերություններում կարևոր տեղ է զբաղեցնում համագործակցությունը միջազգային հարթակներում և բազմակողմ ձևաչափերի շրջանակներում: Թե՛ Հայաստանը և թե՛ Հունաստանը միջազգային օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ ունեն հիմնականում համահունչ մոտեցումներ: 

Հայաստանը մեծապես կարևորում է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգում Հունաստանի գործադրած հետևողական ջանքերը:

Հունաստանը համահեղինակել է  2015թ. Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ 69-րդ նստաշրջանին ՀՀ կողմից նախաձեռնված և առաջադրված «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու» և 2018թ. Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում՝ «Ցեղասպանության կանխարգելման» մասին բանաձևերը:

Հայաստանն արժևորում է նաև Հունաստանի գործուն դերակատարությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների և ՀՀ-ՆԱՏՕ երկխոսության ամրապնդման համատեքստում, այդ թվում՝ խաղաղապահության բնագավառում համագործակցության տեսանկյունից։

ԵՄ և ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Հունաստանի խորհրդարանը վավերացրել է 2020թ․ հուլիսին 7-ին:

Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցություն

Հայաստանի և Հունաստանի միջև սերտ համագործակցություն է ընթանում նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով։ 2019թ. հունիսի 4-ին Նիկոսիայում տեղի է ունեցել Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների առաջին եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, որում ընդգծվել է, որ եռակողմ համագործակցության միակ նպատակը խաղաղության, կայունության և բարգավաճման խթանումն է մասնակից երկրների միջև լայն քաղաքական երկխոսության և համագործակցության միջոցով։

2019թ. սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել ԱԳ նախարարների երկրորդ եռակողմ հանդիպումը։

Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ առաջին գագաթաժողովը նախատեսվում է անցկացնել Հայաստանում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: