• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ապրիլի 25-ին Հունաստանում ՀՀ դեսպանությունը Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում նախաձեռնել էր հատուկ դասախոսություն՝ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ (ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ) ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ» թեմայով

25 ապրիլի, 2023
Ապրիլի 25-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում նախաձեռնել էր հատուկ դասախոսություն՝ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ (ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ) ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ» թեմայով, որը ներկայացրեց Հունաստանում ՀՀ արտակարգ և լիզոր դեսպան Տիգրան Մկրտչյանի հրավերով Աթենք ժամանած լիբանանահայ գործիչ, Լիբանանի Հայկազյան համալսարանի նախագահ, դոկտոր Փոլ Հայդոստյանը։
Դասախոսությանը ներկա էին, Հունաստանի ԱԳՆ ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված դիվանագետներ, դասախոսներ և մտավորականներ, հայ հոգևոր դասի, ինչպես նաև հայ համայնքային կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներ:
 
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պրն․ Տիգրան Մկրտչյանը, ով, ողջունելով հյուրերին, ընդգծեց Ցեղասպանության հիշատակի օրվա խորհուրդը՝ կարևորելով ճանաչման գործընթացը, որի նպատակը ոչ թե վրեժխնդրությունն է, այլ արդարությունը, քանի որ միայն այդպես հնարավոր կլինի պայքարել ժամանակակից ոճրագործությունների դեմ և կանխարգելել նոր հանցանքերի իրագործումը։ Դեսպանն իր խոսքում ընդգծեց այն փաստը, որ ժխտողականությունը ուղիղ կապ ունի անպատժելիության հետ, և անպատժելիության մթնոլորտն է հենց հանգեցնում ցեղասպան քաղաքականության շարունակականությանը։ Դեսպան Մկրտչյանն անդրադարձ կատարեց Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը, որի արդյունքում 120․000 հայեր այսօր հայտնվել են փաստացի շրջափակման մեջ՝ ենթարկվելով ցեղասպանության կրկնության վտանգին։
Այնուհետև դասախոսությամբ հանդես եկավ դոկտոր Փոլ Հայդոստյանը, ով, գիտականորեն ձևակերպելով Ցեղասպանության հասկացության սահմանումը, ներկայացրեց հայերի ցեղասպանության պատմական հիմքերը և իրականացման փուլերը։
 
Պատմական իրադարձությունների վերլուծությանը հետևեց մարդկության, մասնավորապես՝ հայության հավաքական ինքնագիտակցության մեջ Ցեղասպանության հիշողության դերակատարությանը, ընդգծվեց նաև պատմական ճշմարտության մասին թուրքական կողմի հիշողության, ինչպես նաև համաշխարհային հանրության կողմից Ցեղասպանության իրողության ճանաչման կարևորությունը։ Դոկտոր Հայդոստյանը անդրադարձավ նաև Ցեղասպանության մասին իր անձնական հիշողություններին, ինչը հատկապես կարևորեց ազգային ինքնության պահպանման շարունակականության համատեքստում, քանի որ անցյալը անմիջականորեն կապված է ներկայի հետ, իսկ ապագան կառուցվում է անցյալից քաղած դասերի վրա։
 
Դոկտոր Հայդոստյանը եզրափակեց դասախոսությունը՝ կարևորելով պատմական հիշողության դերը ազգային ինքնության պահպանման, նոր սերունդների ինքնագիտակցության ձևավորման գործում՝ ընդգծելով Ցեղասպանությունից հետո վերապրելու և ազգային ինքնությունը պահպանելու կարևորությունը, ինչը հնարավոր է իրագործել անկոտրուն կամքի, ջանասեր աշխատանքի և կրթության շնորհիվ։
 
Դասախոսությանը հետևեց քննարկում ունկնդիրների մասնակցությամբ, որից հետո դեսպանությունում տեղի ունեցավ հայկական գինիների և ուտեստների հյուրասիրություն։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: