• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Կիպրոսի արքեպիսկոպոս Գերաշնորհ Տ. Գեորգիոս Պապաքրիստոմուն հյուրընկալել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը

03 մայիսի, 2023
Կիպրոսի արքեպիսկոպոս Գերաշնորհ Տ. Գեորգիոս Պապաքրիստոմուն հյուրընկալել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս․թ․ մայիսի 3-ին Կիպրոսի արքեպիսկոպոս Գերաշնորհ Տ. Գեորգիոս Պապաքրիստոմուն հյուրընկալել է ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությանը։
 
Հայկական խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ընթացքում Գերաշնորհ Տ. Գեորգիոս Պապաքրիստոմուն իր ուրախությունն է հայտնել Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպման համար, մի ժողովրդի, «որի հետ մեզ կապող ընդհանուր հանգամանքները շատ են, մասնավորապես՝ ընդհանուր թշնամի և պատմության արկածները»,-նշել է նա։ «Ժամանակն է, որ բոլոր նրանք, ովքեր ունեն ընդհանուր իդեալներ, միավորվենք՝ միասնաբար պաշտպանելու մեր շահերը»,,- նշել է նա հանդիպման ավարտին կատարած հայտարարությունում։
 
Երկու կողմերը մտքեր են փոխանակել նաև, թե ինչպես է պետք քայլել երկու երկրների առջև բացվող նոր դարաշրջանում, և թե ինչպես է հնարավոր պաշտպանել հայ ազգի ու պետության և Կիպրոսի իրավունքները։ «Կարծում եմ՝ ժամանակն է, որ բոլորս, ովքեր ունենք ընդհանուր իդեալներ, ընդհանուր արժեքներ, ընդհանուր շահեր, համախմբվենք՝ միասին պաշտպանելու մեր շահերը»,- եզրափակելով իր խոսքը՝ ասել է Կիպրոսի արքեպիսկոպոսը։
 
ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակության նախագահ Հայկ Կոնջորյանն իր հերթին նշել է, որ հայկական պատվիրակությունը Կիպրոսում գտնվելու երեք օրերի ընթացքում զգացել է Կիպրոսի Հանրապետության բարձրագույն ղեկավարության շատ ջերմ ընդունելությունն ու հյուրընկալությունը։
Նա նաև հավելեց, որ պատվիրակության անդամների համար մեծ պատիվ է հանդիպել Կիպրոսի հոգևոր առաջնորդի հետ՝ նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ժողովուրդների հարաբերությունների և համագործակցության մասին, որոնք գտնվում են ամուր հիմքերի վրա։ Հայկ Կոնջորյանը նաև նշել է, որ քննարկումների ընթացքում կողմերը ևս մեկ անգամ հաստատել են երկու ժողովուրդների պատրաստակամությունը խորացնելու և ամրապնդելու քաղաքական, մշակութային և կրոնական ոլորտներում համագործակցությունն ու հարաբերությունները։
 
Անդրադառնալով պատվիրակության՝ ավելի վաղ, նույն օրը առավոտյան անհայտ կորածների հարցով Նիկոսիայի օդանավակայանում գտնվող Քննչական կոմիտե կատարած այցի մասին հարցին, պարոն Կոնջորյանն ասաց, որ իրենց մանրամասն և հանգամանալից տեղեկացվել են կոմիտեի աշխատանքների մասին: Նա ընդգծեց, որ պատվիրակության անդամները դիտարկել են տարիների ընթացքում կոմիտեի կողմից կատարված շատ կարևոր աշխատանքները՝ հավելելով, որ տվյալ փորձը շատ հետաքրքիր է Հայաստանի նման երկրի համար, որը Ադրբեջանի 2020թ․ հարձակումից հետո ևս ունի անհայտ կորած քաղաքացիներ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: