• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հունաստանում ՀՀ դեսպանությունը հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության Անկախության 32-րդ տարեդարձի և Հայաստանում ու Հունաստանում դիվանագիտական առաքելությունների փոխադարձ բացման 30-ամյակի առթիվ կազմակերպեց միջոցառում։

02 հոկտեմբերի, 2023
Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության Անկախության 32-րդ տարեդարձի և Հայաստանում ու Հունաստանում դիվանագիտական առաքելությունների փոխադարձ բացման 30-ամյակի առթիվ Աթենքի Կապոդիստրիայի անվան պետական համալսարանի «Կոստիս Պալամաս» մշակութային կենտրոնի շենքում կազմակերպեց միջոցառում, որը ներառում էր դեսպան Վահե Գաբրիելյանի հեղինակած ֆոտոցուցահանդեսի բացումը՝ «Հայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգությունը» վերտառությամբ, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների մեջ ներառված Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգության համառոտ ներկայացումը Հայաստանից ժամանած դաշնակահարուհիներ Արմինե Գրիգորյանի և Սոնա Բարսեղյանի կատարմամբ:
 
Միջոցառմանը ներկա էին Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, ռազմական կցորդներ, պետական իշխանությունների և կառույցների ներկայացուցիչներ, հայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։ Միջոցառմանը ներկա էին նաև Հունաստանի զարգացման և ներդրումների նախարար Ադոնիս Գեորգիադիսը, Միգրացիայի նախարար Դիմիտրիս Կերիդիսը, ինչպես նաև Արտաքին գործերի փոխնախարար Կոստաս Ֆրանգոյանիսը։
Բացման խոսքով հանդես եկավ Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով իր ելույթում կենտրոնացավ արցախահայերի էթնիկ զտման և Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին․
 
«Մեկ այլ իրականության պայմաններում ես այսօր պետք է խոսեի հայ-հունական եղբայրական հարաբերությունների, վերջին տարիներին այդ հարաբերություններում արձանագրված առաջընթացի, քաղաքական երկխոսության, ռազմական, տնտեսական համագործակցության, խորհրդարանական գործընկերության ու առկա հարաբերություններն է՛լ ավելի խորացնելու ու զարգացնելու հեռանկարների մասին: Ցավոք, այսօրյա հայկական քաղաքական օրակարգը մեր անկախության շուրջ 3 տասնամյակի ընթացքում երբևէ չի եղել այսքան ծանր ու մտահոգիչ, ու ավելի ծանր սրտով թերևս երբեք չի նշվել Հայաստանի Հանրապետության անկախության օրը, քան այսօր։ Ծանր սրտով, քանի որ, ինչպես գիտեք, սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական զինված ուժերը նախաձեռնեցին հերթական ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ՝ հանցավոր կերպով անխնա օդային ռմբակոծության ենթարկելով քաղաքներն ու գյուղերը՝ պատճառելով 300-ից ավել զոհեր, 400-ից ավել վիրավորներ, 1000-ից ավել անհետ կորածներ, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում նաև քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ, կանայք ու տարեցներ»։
Դեսպան Մկրտչյանն իր խոսքում նշեց նաև հետևյալը․
 
«Մենք երկար ենք մտածել՝ արդո՞ք նման իրավիճակում պետք է նշել Հայաստանի անկախության օրը և Հայաստանում ու Հունաստանում փոխադարձաբար դիվանագիտական առաքելությունների բացմանը 30-ամյակը, թե՝ ոչ: Հավատացեք, հեշտ չի տրվել մեզ այս որոշումը, որովհետև շա՜տ խորն է այն գիտակցումը, որ Հայաստանի Հանրապետության անկախության գաղափարական հիմքը հենց ղարաբաղյան շարժումն է: Ու թերևս հենց սրանով է պայմանավորված նաև մեր, այնուամենայնիվ, այս ազգային օրը նշելու որոշումը, որն ինչպես տեսնում եք համեստ ձևաչափով ենք կազմակերպել։ Մեր հակառակորդները չպետք է ուրախանան և իրենց համարեն վերջնական նպատակին հասած: Հայաստանի Հանրապետությունը դատապարտված չէ, չնայած այս օրերին նույն Ադրբեջանից և Թուրքիայից մեր տարածքների նկատմամբ հնչող սպառնալիքներին։ Ես, նաև որպես պատմաբան, վստահ եմ՝ Հայաստանի Հանրապետությունը միանշանակ ուղղելու է իր մեջքը՝ նաև բարեկամ երկրների օգնությամբ: Սեփական ուժերով և բարեկամների աջակցությամբ մենք կառուցելու ենք ինքնաբավ, ուժեղ, զարգացած և ժողովրդավարական երկիր։ Դրա ներուժը հայ ժողովուրդն ունի։ Հազարամյակներով իր բնօրրանում համամարդկային արժեքներ ստեղծած ժողովուրդը չի կարող ոտնատակ առնվել հանցագործ և բռնակալ ռեժիմների կողմից»։
 
Հունաստանի կառավարության անունից ողջույնի խոսքով հանդես եկավ Միգրացիայի նախարար Դիմիտրիս Կերիդիսը։ Վերջինս իր խոսքում մասնավորապես ընդգծեց հետևյալը․
«Մեծ ողբերգությունը, որ տեղի է ունենում Արցախում՝ քաղաքակիրթ աշխարհի անտարբեր հայացքի տակ, բազում փախստականներով և զոհերով, ազգային բնաջնջման դասական օրինակ է։ Եվ այսօր ժամանակակից Հայաստանի անկախության օրը պետք է նշվեր բոլորովին այլ պայմաններում։ Եվ այս դժվարին պահերին հաճախ մեզ օգնում է մշակույթը։
 
Որպես Միգրացիայի և ապաստանի նախարար կարող եմ ասել, որ Հունաստանը շատ լավ գիտի փախստականների խնդիրները, և մեր երկու երկրների պատմությունն ու ճակատագիրը հաճախ է կրկնվել նույն թշնամիների ձեռքով և խաչվել նույն հիշողություններում՝ ինչպես դեռ հին ժամանակներում, այնպես էլ այսօր։
 
Հայաստանի գործընթացները մեծ ազդեցություն են գործել մեր վրա, և մենք ամեն կերպ պետք է փորձենք օգնել հայ ժողովրդին»։ Նախարար Կերիդիսը մանրամասնեց, որ այդ հարցի շուրջ շարունակական կապի մեջ է Հունաստանի ԱԳ նախարարության, ինչպես նաև Հունաստանում ՀՀ դեսպանության հետ և հայտարարեց մոտակա ապագայում Հայաստան այց կատարելու և առկա կարիքներին մոտիկից ծանոթանալու և անհրաժեշտ օգնությունը պատշաճ պլանավորելու մասին ։
 
Հաշվի առնելով այն փաստը, որ աշխարհը այս օրերին նշում է Արամ Խաչատրյանի 120-ամյակը, դեսպան Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանից ժամանած Խաչատրյանի երաժշտության հայաստանյան լավագույն մեկնաբանողներից, Արամ Խաչատրյան տուն-թանգարանի տնօրեն, պրոֆեսոր Արմինե Գրիգորյանին և դաշնակահարուհի Լուսինե Բարսեղյանին, որոնք կարճ համերգային կատարումներով հիանալի կերպով ներկայացրեցին Արամ Խաչատրյանի երաժշտությունը։
 
Այնուհետև դեսպան Մկրտչյանը, կարևորելով Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը օր առաջ միջազգային մշտադիտարկման տակ վերցվելու հարցը և մասնավորապես ընդգծելով վաղ քրիստոնեական մշակույթի բազմաթիվ կոթողներ, ինչպես օրինակ ամենատպավորիչ Ամարասի, Դադիվանքի, Գանձասարի վանքերը, հյուրերին հրավիրեց ցուցասրահ՝ ծանոթանալու մեր մշակութային ժառանգության մի մասի հետ, որը բաց է լինելու մինչև հոկտեմբերի 20-ը, որին հետևեց ընդունելություն։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: