• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հունաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Աթենքում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Սբ․ Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին

22 նոյեմբերի, 2023

Նոյեմբերի 22-ին Աթենքի գերմանական ավետարանական եկեղեցում տեղի ունեցավ միջնադարյան մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան, 12-րդ դարի հայոց կաթողիկոս Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված երգեհոնային երաժշտության համերգ, որին ներկա էին Հունաստանում հավատարմագրված դիվանագետներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ, հոգևոր դասի, հունահայ համայնքի ներկայացուցիչներ։

Այս առանձնահատուկ տարելիցը նշելու համար Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի նախաձեռնությամբ հատուկ հրավերով և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանից Աթենք էին ժամանել Նելլի Քալաշյանը (սոպրանո) և Կարինե Հովհաննիսյանը (երգեհոն)։

Միջոցառումը բացվեց միասնական տերունական աղոթքով՝ հունահայ թեմի առաջնորդական տեղապահ Տեր Խորեն Վարդապետ Առաքելյանի, Հունաստանի հայ Կաթողիկե եկեղեցու գերապայծառ Հովսեփ Բեզազյանի և հայ Ավետարանական եկեղեցու վերապատվելի Վիգեն Չոլակյանի կատարմամբ։

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, որտեղ ներկայացրեց, որ դեռևս 2021 թ․ նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ժամանակ, Հայաստանի կողմից ներկայացված Ս. Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում՝ 2022-2023 թթ. երկամյակի համար։

Հայաստանի հայտին աջակցել են Հունաստանը, Կիպրոսը, Իտալիան և Սիրիան, և այս, Հունաստանում նմանատիպ երկրորդ, միջոցառման միջոցով ոչ միայն Հայաստանը մշակութային դիվանագիտության միջոցով ներկայացնում է հայկական մշակույթը և հայկական մշակութային ներդրումը արևմտյան քաղաքակրթական արժեհամակարգում, այլ նաև այսպիսով երախտագիտություն է արտահայտում այդ նախաձեռնությանը աջակցություն հայտնած երկրներին, առաջին հերթին՝ Հունաստանին։

Դեսպանն ընդգծեց Սբ․ Ներսես Շնորհալու ջանքերը ուղղափառ, կաթոլիկ և սիրիական եկեղեցիների միավորման ուղղությամբ՝ կարևորելով Շնորհալու սրբադասված լինելը կաթոլիկ եկեղեցու կողմից։

Այնուհետև Տիգրան Մկրտչյանը նշեց, որ այս նախաձեռնությունը ներկայացնում է Սբ․ Ներսես Շնորհալու հոգևոր երաժշտական ժառանգությունը, որի մի մասը երգեհոնի համար փոխադրված է կատարվում, ինչը յուրովի և այլ հարթության վրա է ներկայացնում Ներսես Շնորհալու և միջնադարյան այլ հայ աստվածաբանների ստեղծագործությունները։

«Ծրագրում մենք ներառել ենք միջնադարյան այլ հայ աստվածաբանների ստեղծագործություններ նույնպես, այդ թվում Սբ․ Գրիգոր Նարեկացու, Խաչատուր Տարոնացու, Գրիգոր Պահլավունու, Մխիթար Այրիվանեցու։ Ներառել ենք վաղ ժամանակակից և ժամանակակից հայ հոգևոր երաժշտություն, մասնավորապես Սիմեոն Երևանցու՝ Կոմիտաս վարդապետի մշակմամբ, Մակար Եկմալյանի և Խորեն Մեյխանեջյանի ստեղծագործությունները։ Այս անուններն առանձնահատուկ շեշտադրմամբ եմ արտաբերում, քանի որ այսօր առավել քան երբևէ հայկական մշակույթի դեմ ուղղված սպառնալիքները բազմապատկվել են և խիստ անհրաժեշտ է այն առավել ակտիվորեն տարածել և ներկայացնել, ինչպիսի փորձ է այսօրվա նախաձեռնությունը» - նշեց դեսպան Տիգրան Մկրտչյանը։
Բացի հայ ստեղծագործողների աշխատանքներից, հնչեցին նաև Յոհան Սեբաստիան Բախի և Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի ստեղծագործություններից։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: