• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի օրենսդիր մարմնում ներկայացված «Ազատության ուղի» կուսակցության ղեկավար Զոի Կոնստանդնուպուլուի հետ

19 դեկտեմբերի, 2023
Դեկտեմբերի 18-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի օրենսդիր մարմնում ներկայացված «Ազատության ուղի» կուսակցության ղեկավար Զոի Կոնստանդնուպուլուի հետ։
 
Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, բռնի տեղահանված արցախահայերի խնդիրները և միջազգային ատյաններում նրանց իրավունքների բարձրացման անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցերը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը և դրանցում առկա մարտահրավերները։
 
Հույն խորհրդարանականը անդրադառնալով իր` որպես Հունաստանի խորհրդարանի նախագահ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստան կատարած այցին՝ վերահաստատել է իր կուսակցության անվերապահ աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին և իր պատրաստակամությունը հայտնել վերոնշյալ խնդիրներին լուծումներ տալու նպատակով ջանքեր գործադրել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: