• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց կառավարող "Նոր ժողովրդավարություն" կուսակցության խորհրդարանական գլխավոր քարտուղար, Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ստավրոս Կալաֆատիսին

26 հունվարի, 2024
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց կառավարող "Նոր ժողովրդավարություն" կուսակցության խորհրդարանական  գլխավոր քարտուղար,  Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ստավրոս Կալաֆատիսին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանում հանդիպեց կառավարող "Նոր ժողովրդավարություն" կուսակցության խորհրդարանական խմբակցության գլխավոր քարտուղար, Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ստավրոս Կալաֆատիսին:
 
Հայաստանի դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց Հունաստանի խորհրդարանում Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ձևավորման և նախագահի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Դեսպանը նշեց, որ միջազգային հարաբերություններում առկա խնդիրների շուրջ երկու երկրների համահունչ մոտեցումները փոխգործակցությունն առավել սերտորեն և համակողմանիորեն զարգացնելու լավագույն հնարավորությունն են ընձեռում, որտեղ իր կարևոր ներդրումն ունի միջխորհրդարանական համագործակցությունը։
 
Դեսպանը նաև նշեց, որ մոտ ապագայում ակնկալում է Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի զարգացման և խորհրդարանական դիվանագիտության ոլորտում համագործակցության առավել ակտիվացում:
 
Ստավրոս Կալաֆատիսն իր հերթին ընդգծեց, որ իր համար մեծ պատասխանատվություն և պատիվ է ստանձնել եղբայրական Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարումը Հունաստանի օրենսդիր մարմնում։ Նա հավելեց, որ իրենից կախված ամեն բան կարվի, որպեսզի գործի կենսունակ խումբ` ակտիվ նախաձեռնություններով, որն իր ուրույն ներդրումը կունենա հայ-հունական հարաբերությունների էլ ավելի խորացման մեջ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: