• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանը Հունաստանի իշխող Նեա Դեմոկրատիա կուսակցության երիտասարդական թևի և Եվրոպական և արտաքին քաղաքականության հունական վերլուծական ինստիտուտի ներքո գործող EU Youth Hub-ի երիտասարդ հետազոտողների համար հանդես եկավ դասախոսությամբ

16 ապրիլի, 2024
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Հունաստանի իշխող Նեա Դեմոկրատիա կուսակցության երիտասարդական թևի և Եվրոպական և արտաքին քաղաքականության հունական վերլուծական ինստիտուտի ներքո գործող EU Youth Hub-ի երիտասարդ հետազոտողների համար հանդես եկավ դասախոսությամբ:
 
Դեսպան Մկրտչյանը նախ շնորհակալություն հայտնեց հույն երիտասարդներին գիտական և քաղաքական ոլորտում ցուցաբերած հետաքրքրության համար, մասնավորապես ընդգծելով Հայաստանի արտաքին քաղաքականության և տարածաշրջանում ընթացող գործընթացների առանձնահատկությունները։
 
Դեսպան Մկրտչյանն անդրադարձավ տարածաշրջանի անվտանգային խնդիրներին, ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության վրա ազդող գործոնները, տարածաշրջանում գտնվող երկրների արտաքին քաղաքականությանը բնորոշ գծերն ու նպատակները, գերտերությունների մոտեցումները, ինչպես նաև ՀՀ հարաբերությունները տարածաշրջանային երկրներից յուրաքանչյուրի և խոշոր խաղացողների հետ:
 
Տարածաշրջանային լարվածության ֆոնին դեսպան Մկրտչյանը կարևորեց հարատև և կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը և Խաղաղության խաչմերուկ ծրագրի նպատակները:
 
Դեսպանը անդրադարձավ նաև Հայաստան-Հունաստան հարաբերություններին՝ մանրամասն ներկայացնելով համագործակցության ոլորտներում առկա հաջողություններն ու հնարավորությունները: Նա մասնավորապես առանձնացնելով քաղաքական, երկխոսությունը, պաշտպանության, դիվանագիտական, մշակույթի, կրթության, սփյուռքի, ինչպես նաև խորհրդարանական ոլորտներում համագործակցության ուղղությունները:
Անդրադարձ է կատարվել նաև հայ-հունական երկկողմ օրակարգը նոր՝ ռազմավարական մակարդակի բարձրացնելուն ուղղված քայլերին, որին հասնելու համար անհրաժեշտ են ջանքեր ներդնել բոլոր ուղղություններով։
 
Դասախոսությունների ամփոփվեց մասնակիցների կողմից հետաքրքրություն ներկայացնող հարցերով ,որոնք վերաբերում էին ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԱՄՆ, տարածաշրջանային և միջազգային համագործակցության և անվտանգության օրակարգում առկա հարցերին:
 
Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց Հունաստանում ՀՀ դեսպանություն այցելելու համար և պատրաստակամություն հայտնեց նորից ընդունելու երիտասարդ քաղաքական գործիչներին ու հետազոտողներին ապագայում:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: