• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Աթենքում գործող Միջազգային հարաբերությունների ինստիտուտի (IDIS) գործադիր տնօրեն Ինո Աֆենտուլիի հետ

23 ապրիլի, 2024
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Աթենքում գործող Միջազգային հարաբերությունների ինստիտուտի (IDIS) գործադիր տնօրեն Ինո Աֆենտուլիի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Աթենքում գործող Միջազգային հարաբերությունների ինստիտուտի (IDIS) գործադիր տնօրեն Ինո Աֆենտուլիի հետ։
 
Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրեց ՀՀ դեսպանության գործունեության հիմնական ուղղությունները, քաղաքական ակտիվ երկխոսության ընթացքը, կրթական, մշակութային ոլորտներում իրականացվող միջոցառումները, հայ-հունական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը։ Դեսպան Մկրտչյանն ընգծեց կրթական ոլորտում համագործակցության կարևորությունը՝ որպես հայ-հունական երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժով օժտված բնագավառ։
 
Հանդիպմանն արծարծվեցին նաև երկու երկրների գիտակրթական հաստատությունների հետագա փոխգործակցության ու համատեղ ծրագրերին առնչվող հարցեր։
 
Հարկ է նշել, որ տկն Աֆենտուլին ունի միջազգային հարաբերությունների, եվրոպական և արտաքին քաղաքականության, հանրային դիվանագիտության և ռազմավարական հաղորդակցության երկարամյա փորձ։ Նա երկու տասնամյակ (2002-2022թթ.) ծառայել է որպես ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության տնօրինության ծրագրի ղեկավար՝ կազմակերպության կենտրոնակայան Բրյուսելում:
 
Այդ պաշտոնում նա պատասխանատու էր Ատլանտյան դաշինքի հարավային թևի անդամ երկրներում (Հունաստան, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա) և Կովկասի ու Կենտրոնական Ասիայի գործընկեր երկրներում հաղորդակցական քաղաքականության պլանավորման և իրականացման համար։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: