• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Նիկոսիայի համալսարանի եվրոպական և միջազգային հարաբերությունների կիպրական կենտրոնում հանդես եկավ դասախոսությամբ՝ “Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերները” թեմայով:

19 հունիսի, 2024

Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը` Աթենք) Նիկոսիայի համալսարանի եվրոպական և միջազգային հարաբերությունների կիպրական կենտրոնում հանդես եկավ դասախոսությամբ՝ “Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերները” թեմայով:

Հանդիպումը նախագահում էր Նիկոսիայի համալսարանի քաղաքագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան և կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Անդրեաս Թեոֆանուսը։
Դասախոսությանը ներկա էին Կիպրոսում հավատարմագրված դիվանագետներ, ֆակուլտետի դասախոսներ, ուսանողներ, գիտահետազոտական կենտրոնի վերլուծաբաններ, կիպրահայ համայնքի ներկայացուցիչներ:
 
Դասախոսության ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները։ Անդրադարձ կատարվեց Հվ․ Կովկասի տարածաշրջանի պետությունների հետ Հայաստանի հարաբերություններին և առկա խնդիրներին, շահերի բախումներին և համագործակցության հնարավորություններին:
Դեսպանը խոսեց Հայաստան-ԵՄ խորացող համագործակցության, ներկայացվեց ԵՄ հետ հարաբերություններում գրանցվող առաջընթացը։ Դեսպանը խոսեց նաև Կիպրոսի հետ երկկողմ բարեկամական կապերի կարևորության մասին։
 
Դասախոսությանը հետևեցին ունկնդիրների հարցերը, որոնք վերաբերում էին ինչպես անվտանգային, այնպես էլ ապագային միտված քաղաքականության հիմնախնդիրներին:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: