• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հուլիսի 12-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց "Հույն-կիպրական կազմակերպությունների ֆեդերացիայի" նախագահ Գեորգիոս Սիլլուրիսին

12 հուլիսի, 2024
Հուլիսի 12-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց "Հույն-կիպրական կազմակերպությունների ֆեդերացիայի" նախագահ Գեորգիոս Սիլլուրիսին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հուլիսի 12-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց "Հույն-կիպրական կազմակերպությունների ֆեդերացիայի" նախագահ Գեորգիոս Սիլլուրիսին

Դեսպան Մկրտչյանը բարձր գնահատեց հայ-կիպրական հարաբերությունները և հայերի դերը Կիպրոսի հասարակական, քաղաքական ու մշակութային կյանքում և կարևորեց նաև Կիպրոսից դուրս նման հանդիպումները՝ երկկողմ համագործակցությունը խթանելու համատեքստում։ Դեսպանն անդրադարձավ Կիպրոս կատարած իր վերջին այցին և հանդիպումներին։
 
Դեսպանը նաև շեշտեց Հայաստանի դիրքորոշումը Կիպրոսի խնդրի վերաբերյալ և ընդգծեց երկկողմ ու բազմակողմ ձևաչափերում Հայաստանի պատրաստակամությունը մշտապես աջակցելու Կիպրոսին, հավելելով և երախտապարտություն արտահայտելով այն բանի համար, որ Կիպրոսն իր հերթին է Հայաստանին աներկբայորեն զորավիգ լինում միջազգային հարթակներում։
 
Գեորգիոս Սիլլուրիսը, նշեց, որ իրենց կազմակերպությունը ողջ աշխարհում ունի ավելի քան 30 ներկայացուցչություն և պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում աջակցելու և համագործակցելու հայկական կառույցներին, մասնավորապես նշելով համատեղ միջոցառումների կազմակերպման հնարավորությունները։
 
Կողմերը քննարկեցին Հայաստանում, տարածաշրջանում, Կիպրոսում վերջին զարգացումները։
 
 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: