• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սալոնիկի քաղաքապետ Ստելիոս Անգելուդիսին։

17 հուլիսի, 2024
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սալոնիկի քաղաքապետ Ստելիոս Անգելուդիսին։
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սալոնիկի քաղաքապետ Ստելիոս Անգելուդիսին։
 
Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է քաղաքապետին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և մաղթել նրան հաջողություն։
 
Վերջինս իր հերթին նշել է, որ լավ տեղյակ է հայոց պատմությանը և բարձր է գնահատում Սալոնիկի հայ համայնքի դերը քաղաքի կյանքում: Պրն. Անգելուդիսը պատրաստակամություն է հայտնել հնարավորությունների սահմաններում բոլոր ուղղություններով նպաստել հայ-հունական հարաբերությունների զարգացմանը։
 
Զրուցակիցներն անդրադարձել են քույր քաղաքներ Սալոնիկի և Գյումրու միջև բազմոլորտ համագործակցությունը խթանելուն ուղղված մի շարք ծրագրերի և այդ նպատակով փոխադարձ այցեր կազմակերպելու նպատակահարմարությանը:
 
Կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Հունաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների միջև համաժողով կազմակերպելու հնարավորությունը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: