• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սալոնիկի Առևտրի Միջազգային Ցուցահանդեսի (TIF - HELEXPO) տնօրենների խորհրդի նախագահ Տասոս Ձիկասին:

20 հուլիսի, 2024
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան  Տիգրան Մկրտչյանը հանդիպել է  Սալոնիկի Առևտրի Միջազգային Ցուցահանդեսի (TIF - HELEXPO) տնօրենների խորհրդի նախագահ Տասոս Ձիկասին:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սալոնիկի Առևտրի Միջազգային Ցուցահանդեսի (TIF - HELEXPO) տնօրենների խորհրդի նախագահ Տասոս Ձիկասին:
 
Դեսպան Մկրտչյանը գոհունակությամբ արձանագրել է պրն․ Ձիկասի հետ իրենց առաջին հանդիպումից ի վեր Հայաստանի ակտիվ մասնակցությունը HELEXPO-ի տարբեր միջացոռւմներին և ցուցահանդեսներին։ ՀՀ դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել 2022թ․ նոյեմբերի 18-20-ին Սալոնիկում կայացած Philoxenia-Hotelia 37-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին Հայաստանին առաջին անգամ որպես տարվա «Պատվավոր երկիր» հրավիրելու համար։
 
Դեսպան Մկրտչյանն ընդգծել է Սալոնիկի միջազգային ցուցահանդեսում կազմակերպվող միջոցառումներին Հայաստանի ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը, այդ թվում՝ BEYOND նորարական տեխնոլոգիաների, Սալոնիկի գրքի ցուցահանդեսներին և այլ միջոցառումներին։
 
Պրն․ Տասոս Ձիկասն, իր հերթին, ողջունելով հայկական կողմի հետաքրքրությունը, ներկայացրել է կենտրոնի կողմից կազմակերպվող միջոցառումները՝ հրավիրելով Հայաստանին մասնակցել դրանց։
Քննարկվել են նաև երկկողմ առևտատնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված մի շարք նախաձեռնություններ։
 
Հանդիպմանը ներկա են եղել նաև HELEXPO կազմակերպության գործադիր տնօրեն Կիրիակոս Պոզրիկիդիսը և Սալոնիկում ՀՀ պատվո հյուպատոս Ակիս Դագազյանը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: