• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Աթենքի կոնսերվատորիայի կառավարման խորհրդի նախագահ Նիկոս Ցուխլոսի հետ։

25 հուլիսի, 2024
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Աթենքի կոնսերվատորիայի կառավարման խորհրդի նախագահ Նիկոս Ցուխլոսի հետ։
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Աթենքի կոնսերվատորիայի կառավարման խորհրդի նախագահ Նիկոս Ցուխլոսի հետ։
 
ՀՀ դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնեց պրն․ Ցուխլոսին ընդունելության համար և կարևորեց մշակութային դիվանագիտության դերը՝ երկկողմ համագործակցությունը խթանելու համատեքստում։
 
Դեսպանը շեշտեց Երևանի Կոմիտասի անվան և Աթենքի կոնսերվատորիաների միջև համագործակցության անհրաժեշտության մասին։ Դեսպանն անդրադարձավ վերջին շրջանում դեսպանության անմիջական նախաձեռնությամբ կամ մասնակցությամբ իրականացրած նախագծերին, այդ թվում 2023 թ. նոյեմբերին Աթենքի և Սալոնիկի Մեգարոն համերգասրահներում Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգներին, ինչպես նաև հայ մեներգիչների (Լիաննա Հարությունյան, Արսեն Սողոմոնյան) մասնակցությամբ Հունաստանում տեղի ունեցած միջոցառումներին։
 
Երկկողմ կարևորվեց հունահայ օպերային երգչուհի Արդա Մանդիկյանի ավանդը հունական օպերային արվեստի զարգացման գործում։
 
Նիկոս Ցուխլոսը պատրաստակամություն հայտնեց Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի հետ համագործակցություն հաստատելու վերաբերյալ։ Նա նաև նշեց, որ ջերմ հիշողություններ ունի դեռ 1993 թ-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարելու և համերգով հանդես գալու համար։
 
Կողմերը քննարկեցին նաև Հայաստանում և տարածաշրջանում վերջին մշակութային զարգացումները, կարծիքներ փոխանակեցին երաժշտական արվեստի շուրջ գործընթացների վերաբերյալ։
 
Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը Աթենքի կոնսերվատորիայի գրադարանին նվիրեց Կոմիտաս Վարդապետի անգլերեն թարգմանությամբ երկերի (երգչախմբային և ձայնի համար գրված ստեղծագործությունների) ժողովածուի երկհատորյակը, ինչպես նաև Կոմիտասի "Սուրբ պատարագի" ձայներիզը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: