• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումը արտաքին գործերի նախարարի տեղակալ, հանրային դիվանագիտության և հունական սփյուռքի հարցերով պատասխանատու Յորղոս Կոցիրասի հետ

06 նոյեմբերի, 2024
Դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումը արտաքին գործերի նախարարի տեղակալ,  հանրային դիվանագիտության և հունական սփյուռքի հարցերով  պատասխանատու Յորղոս Կոցիրասի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, հանրային դիվանագիտության և հունական սփյուռքի հարցերով պատասխանատու Յորղոս Կոցիրասին:
 
Զրուցակիցները քննարկել են սփյուռքի կառույցների համագործակցության հնարավորությունները և ձևաչափերը: Պրն. Կոցիրասը ՀՀ դեսպանին տեղեկացրել է արտաքին գործերի նախարարության՝ արտերկրում հելլենիզմի հարցերով 2024-2027 թվականների ռազմավարական ծրագրի սպասվող շնորհանդեսի մասին՝ նշելով, որ հունական կողմի համար հետաքրքրական է սփյուռքի կառույցների հետ համագործակցության կազմակերպման Հայաստանի փորձը։
 
ՀՀ դեսպանը նախարարի տեղակալին է ներկայացրել առաջիկայում Հայաստանում կազմակերպվող մի շարք միջոցառումներ, որոնք բարձրաստիճան շփումների և փորձի փոխանակման հնարավորություն են ստեղծում:
 
Զրուցակիցները կարևորել են ինչպես պաշտոնական բարձրաստիճան փոխայցերի, այնպես էլ համայնքային կառույցների միջև համագործակցությունը խթանելու կարևորությունը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: