• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԿԻՊՐՈՍ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Տիգրան Մկրտչյանը հյուրընկալվել է Ակրոպոլիսի թանգարանի կառավարման խորհրդի նախագահ Կոնստանտինոս-Ավգուստոս Ռիզոսի և թանգարանի գլխավոր տնօրեն պրոֆ. Նիկոլայոս Ստամպոլիդիսի կողմից

02 դեկտեմբերի, 2024
Տիգրան Մկրտչյանը հյուրընկալվել է Ակրոպոլիսի թանգարանի կառավարման խորհրդի նախագահ Կոնստանտինոս-Ավգուստոս Ռիզոսի և թանգարանի գլխավոր տնօրեն պրոֆ. Նիկոլայոս Ստամպոլիդիսի կողմից
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Դեկտեմբերի 2-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հյուրընկալվել է Ակրոպոլիսի թանգարանի կառավարման խորհրդի նախագահ Կոնստանտինոս-Ավգուստոս Ռիզոսի և Ակրոպոլիսի թանգարանի գլխավոր տնօրեն պրոֆ. Նիկոլայոս Ստամպոլիդիսի կողմից։
 
Դեսպան Մկրտչյանը՝ կարևորելով հարուստ մշակութային ժառանգություն ներկայացնող երկրների` Հայաստանի և Հունաստանի միջև սերտ համագործակցության հնարավորությունները, ընդգծեց այդ ուղղությամբ հարաբերություններին նոր շունչ հաղորդելու անհրաժեշտությունը՝ երկկողմ բարձր մակարդակով միջոցառումների կազմակերպման միջոցով։
 
Անդրադառնալով երկկողմ մշակութային համագործակցությանը` դեսպանն ընդգծեց հելլենիստական, նախաքրիստոնեական և վաղ քրիստոնեական ժամանակաշրջաններին նվիրված փոխադարձ ցուցահանդեսների կազմակերպումն ու այս համատեքստում առաջարկեց դիտարկել հստակ գործողությունների ծրագրի մշակում` Հայաստանի համապատասխան կառույցների հետ համագործակցելով։
 
Ակրոպոլիսի թանգարանի ղեկավար կազմի ներկայացուցիչները, իրենց ակնածանքն արտահայտելով հայ մշակույթին և պատմությանը նվիրված աշխարհի տարբեր անկյուններում անցկացվող ցուցահանդեսների նկատմամբ, կարևորեցին նմանատիպ ցուցահանդեսների կազմակերպման անհրաժեշտությունը նաև Հունաստանում, ինչպես նաև Հին Հունաստանի դասական և հելլենիստական ժամանակաշրջաններին նվիրված ցուցահանդեսի կազմակերպումը Հայաստանում։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: