• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԿԻՊՐՈՍ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումը Հունաստանի ԱԳՆ Հունական սփյուռքի և հանրային դիվանագիտության հարցերով գլխավոր քարտուղար Միրա Միրոյաննիի հետ

22 հունվարի, 2025
Դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումը  Հունաստանի ԱԳՆ Հունական  սփյուռքի և հանրային դիվանագիտության հարցերով գլխավոր քարտուղար Միրա Միրոյաննիի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունվարի 22-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի ԱԳՆ Հունական սփյուռքի և հանրային դիվանագիտության հարցերով գլխավոր քարտուղար Միրա Միրոյաննիի հետ:
 
Տիկին Միրոյիաննին ջերմ հիշողություններով է կիսվել Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակներում սեպտեմբերին Երևան կատարած իր այցի մասին: Կողմերը կարծիքներ են փոխանակել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ: Քննարկվել են նաև մշակույթի և կրթության ոլորտում համագործակցության նոր ուղիները։ Անդրադարձ է կատարվել հունական և հայկական համալսարանների և գիտական հաստատությունների միջև ակադեմիական կապերը զարգացնելու, Հունաստանում հայերեն լեզվի, իսկ Հայաստանում` հունարեն լեզվի խթանմանն ուղղված նախաձեռնություններին:
 
Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է վերոնշյալ հարցերի ուղղությամբ իրականացված քայլերը՝ մասնավորապես ընդգծելով` դեսպանության աջակցությամբ Երևանի պետական ​​համալսարանում հունագիտության գիտաուսումնական կենտրոնի վերաբացման և Հունաստանի՝ Թրակիայի Դիմոկրիտի ​​համալսարանում հայագիտության կենտրոն հիմնելու նախաձեռնությունները:
 
Կողմերը պայմանավորվեցին երկկողմ և եռակողմ՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության շուրջ համատեղ ծրագրերի մշակման և իրագործման աշխատանքերը շարունակելու վերաբերյալ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: