• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումը Դորա Բակոյանիի հետ՝ Հայաստան-Հունաստան և տարածաշրջանային հարցերի շուրջ

25 փետրվարի, 2025
Դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումը Դորա Բակոյանիի հետ՝ Հայաստան-Հունաստան և տարածաշրջանային հարցերի շուրջ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Դորա Բակոյանիի հետ։

Դեսպան Մկրտչյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է Հայաստան-Հունաստան և Հայաստան-Եվրոպական Միություն փոխհարաբերություններին, ներկայացրել է այս ուղղությամբ արձանագրված վերջին զարգացումները։

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում վերջին զարգացումները, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացները։ Նշվել է, որ խաղաղության պայմանագրի կնքման հիմքում պետք է ընկած լինի միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Դեսպան Մկրտչյանը ահազանգել է Բաքվում պահվող հայ գերիների և քաղաքացիական անձանց դեմ կեղծ դատավարությունների իրականացման փաստի վերաբերյալ։

Տիկին Բակոյանին ողջունել է Հայաստանի մտադրությունը՝ կարգավորելու հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ նշելով, մասնավորապես, որ հայ-թուրքական սահմանի բացումը կնպաստի տարածաշրջանում առավել կառուցողական մթնոլորտի ձևավորմանը։ Նա նշել է, որ միջազգային իրավունքի կիրառումը ճգնաժամ է ապրում, սակայն Հունաստանի դիրքորոշումը հստակ է, որ հակամարտությունների կարգավորումը պետք է տեղի ունենա միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։

Երկուստեք անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Հունաստանի միջև բարձր մակարդակի շփումների կարևորությանը, կարևորվել է երկու խորհրդարանների միջև համագործակցության ակտիվությունը, և այդ նպատակով դեսպան Մկրտչյանը տիկին Բակոյանիին հրավիրել է այցելել Հայաստան, ինչը զրուցակցի կողմից դրական է ընդունվել։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: