• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումը Պիրեուսի համալսարանի ներկայացուցիչների հետ՝

07 մարտի, 2025
Մարտի 7-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը դեսպանությունում ընդունեց Պիրեուսի համալսարանի զբոսաշրջության զարգացման բաժանմունքի ղեկավար, նույն համալսարանի նախկին ռեկտոր Անգելոս Կոտիոսին, պրոֆեսոր Սոտիրիոս Վարելասին և համալսարանի միջազգային կապերի պատասխանատու դոկտոր Խրիստինա Կոնդողոլիդուին։
 
Հանդիպմանը քննարկվեցին Պիրեուսի համալսարանի և հայաստանյան մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև առկա համագործակցության մակարդակը, այդ համագործակցության շրջանակները ընդլայնելու հեռանկարները։ Դեսպան Մկրտչյանն ընդգծեց, որ Հայաստանը զբոսաշրջությունը համարում է երկրի զարգացման կարևորագույն ուղղություններից մեկը, և այդ համատեքստում զբոսաշրջային կրթությունն ունի իր ուրույն տեղը։ Հետևաբար Պիրեուսի համալսարանի, որպես այդ ուղղությամբ առաջատար ԲՈՒՀ-ի, հետ համագործակցությունը կարող է լուրջ հեռանկարներ ապահովել։
 
Պրոֆեսոր Կոտիոսը ողջունեց հանդիպման նախաձեռնությունը և հավելեց, որ համագործակցությունը կարելի է զարգացնել ոչ միայն երկկողմ մակարդակով, ներառելով Հայաստանում գործող զբոսաշրջային կրթական հաստատություններից մեկը, ինչպիսին է Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջը և այլ ԲՈՒՀ-եր, այնպես էլ եռակողմ ձևաչափով, դրանում ներառելով կիպրական հաստատություններից մեկին։
 
Կողմերը պայմանավորվեցին առաջիկայում ընթացք տալ վերոնշյալ համագործակցությանը։
 
Հանդիպմանը մասնակցեցին նաև Հունաստանում Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի ներկայացուցիչեր Թերեզա Շահնազարյանը և Կարեն Ենոքյանը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: