• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Աթենքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության պահպանությունը

29 մարտի, 2025
Աթենքի թերթերի խմբագիրների ընկերակցության սրահում տեղի ունեցավ Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ և Հույն-հայկական բարեկամական ընկերակցության նախաձեռնությամբ միջոցառում՝ նվիրված Լեռնային Ղարաբաղում հայկական վտանգված մշակութային ժառանգությանը։
 
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, Հույն-հայկական բարեկամական ընկերակցության նախագահ Անդոնիս Պավլիդիսը և Հայաստանից հրավիրված հատուկ հյուրը՝ պատմական գիտությունների թեկնածու, Երևանի Պետական Համալսարանի դասախոս, մշակութային ժառանգհության փորձագետ Արմինե Տիգրանյանը։
 
Միջոցառումը համակարգեց Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան և ՍԾՏՀ նախկին գլխավոր քարտուղար Լոնիդաս Խրիզանթոպուլոսը։
 
Դեսպան Մկրտչյանն իր բացման խոսքում նշեց․
«Լեռնային Ղարաբաղում 2023 թ․ էթնիկ զտումից հետո հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակութային ժառանգությունը վերացման սպառնալիքի տակ է: Այս առումով Հայաստանը մեծապես աջակցում է Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագետների առաքելության անհապաղ ուղարկումը' վտանգված հայկական մշակութային ժառանգության գնահատման, փաստաթղթավորման և պաշտպանության համար: Հայկական մշակութային և կրոնական վայրերի, արտեֆակտների դիտավորյալ և համակարգված ոչնչացումը, պղծումն ու յուրացումը հանդիսանում է Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանորեն պարտադիր որոշման ուղղակի խախտում, որն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր դեպքերը, որոնք անդրադառնում են հայկական մշակութային ժառանգությանը՝ ներառյալ եկեղեցիները և այլ կրոնական կառույցները, հուշարձանները, տեսարժան վայրերը, գերեզմանոցները և արտեֆատկները»:
 
Վտանգված հուշարձանների շարքում դեսպանը թվեց Ամարասի վանքը, Վանքասարը, Եղիշե Առաքյալի վանքը, Դադիվանքն ու Գանձասարը, Ծիծեռնավանքը, Կատարոյի վանքը, հազարավոր խաչքարեր, գերեզմանաքարեր և բազմաթիվ այլ վայրեր: Նա նշեց, որ «այս հուշարձանները միայն անցյալի մնացորդներ չեն, այլ կենդանի վկայություններ են տարածաշրջանում հայկական քաղաքակրթության մասին»:
 
Անդոնիս Պավլիդիսը իր ելույթում նշեց,- «Եկեղեցական և մշակութային հուշարձանները յուրաքանչյուր ժողովրդի պատմության անկյունաքարերն են, և դրանց գոյությունն անուրանալի վկայություն է ժողովուրդների անցյալի մասին: Եթե դրանք կործանվեն, այդ պատմությունը կխեղաթյուրվի»։ Նա դատապարտեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության Լեռնային Ղարաբաղ այցելելու մուտքը արհեստականորեն խոչընդոտելու Բաքվի քաղաքականությունը։
 
Միջոցառման հիմնական բանախոս, մշակութային ժառանգության փորձագետ Արմինե Տիգրանյանը մանրամասն ներկայացրեց զեկույց՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացման և արցախահայերի մշակութային իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Զեկույցում ներկայացվեցին ԼՂ պատմական հայկական ինքնության մշակութային հիմնավորումները՝ ընդգծելով դրա մշակութային ժառանգության առանձնահատկությունները, համամարդկային բնույթը և դրա պաշտպանության մեխանիզմները։ Զեկույցն ընդգծում էր Ադրբեջանի կողմից արցախահայության մշակութային ժառանգության ոչնչացման մեխանիզմները` ընդգծելով պատմական հայկական եկեղեցիների, խաչքարերի, գերեզմանոցների, Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանների, ամբողջական գյուղերի ու քաղաքների, ինչպես նաև ժամանակակից հուշարձանների ոչնչացումները։ Զեկույցը ներկայացնում էր նաև հայկական հոգևոր ժառանգության յուրացման Ադրբեջանի քաղաքականությունը, որով կեղծվում է հայկական ինքնությունը և հայկական ժառանգությունը վերագրվում այլ էթնիկ հանրույթներին։ Զեկույցն ընդգրկում էր փաստեր ԼՂ մշակութային լանդշաֆտի խեղաթյուրման և պատմական հետքի ոչնչացման վերաբերյալ։ Տիգրանյանն իր զեկույցում ընդգծեց բռնի տեղահանված արցախահայերի մշակույթի իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը` դեպի հուշարձանների տարածքներ մուտքի իրավունքի երաշխավորոման, ժառանգությունը կենսունակ և ճշմարտացի գիտելիքով սերունդներին փոխանցելու կարևորությունը։
 
Միջոցառման սկզբում ցուցադրվեց կարճ տեսանյութ, որտեղ ներկայացվում են հայկական մշակութայաին արժեքների, հուշարձանների վանդալիզմի տեսարաններ։
Միջոցառման ավարտին ներկաներին տրամադրվեց Ուղղափառության միջխոհրդարանական վեհաժողովի կողմից պատրաստված, տպագրված և ԼՂ հայկական մշակութային ժառանգությանը նվիրված 2025 թ․-ի օրացույցները։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: