• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Հունաստանի կրթության նախարար Սոֆիա Զախարակիի հետ

03 ապրիլի, 2025
Ապրիլի 3-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Հունաստանի կրթության, կրոնական հարցերի և սպորտի նորանշանակ նախարար Սոֆիա Զախարակիին։
 
Դեսպան Մկրտչյանը շնորհավորեց Սոֆիա Զախարակիին նախարարի նշանակման կապակցությամբ և նրան մաղթեց հաջողություններ պաշտոնավարման ընթացքում։
 
Կողմերը քննարկեցին կրթության ոլորտում հարաբերությունները ընդլայնելու հնարավորությունները։ Անդրադարձ եղավ Հունաստանում, մասնավորապես Աթենքի և Կոմոտինիի համալսարաններում, հայոց լեզվի և հայագիտության դասավանդման արդեն մեկնարկած ծրագրերին, ինչպես նաև Հայաստանում հունարեն լեզվի զարգացման ծրագրերին, մասնավորապես Երևանի պետական համալսարանում և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում։ Դեսպան Մկրտչյանը ներկայացրեց հայաստանցի ուսանողների համար հին հունարենի դասավանդման հնարավոր տարբերակներ քննարկելու առաջարկություն։

Քննարկվեցին կրթամշակութային ծրագրերի իրականացման գործընթացները համապատասխանաբար Հայաստանում և Հունաստանում։ Նախարար Զախարակին նշեց, որ այդ թվում և կրթամշակութային հիմնադրամների, օրինակ Ստավրոս Նիարխոսի կամ Օնասիսի հիմնադրամների, միջոցով Հունաստանը մեծ փորձ ունի այդ ուղղությունները միատեղելու։
 
Դեսպան Մկրտչյանը ներկայացրեց ԿԳՄՍ կողմից այս ուղղությամբ արձանագրած որոշ նախագծեր և առաջարկեց առաջիկա բարձրաստիճան այցելությունների ընթացքում դիտարկել հունական փորձը։ Դեսպանը ներկայացրեց նաև կառավարության նախաձեռնած Ակադեմիական քաղաք նախագծի հայեցակարգը

Քննարկվեցին առաջիկայում բարձրաստիճան այցելությունների անցկացման հնարավորությունները, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտը կրթության և գիության ոլորտներում ընդլայնելու հեռանկարները։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: