• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Կալամատայում ոգեկոչվեց Հայոց ցեղասպանության 110-ամյակը

24 ապրիլի, 2025
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի կապակցությամբ Կալամատայի քաղաքապետարանի նախաձեռնությամբ միջոցառում կազմակերպվեց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։
 
Միջոցառմանը մասնակցում էին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, Հունաստանի Հայոց թեմի Առաջնորդ Գերշ. Տ . Սահակ Եպիս. Եմիշեանը, Կալապամատյի եպիսկոպոս Խրիսոստոմոս Սավվատոսը, Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Միլտոս Խրիսոմալիսը, Կալամատայի քաղաքապետի տեղակալ Սարանտոս Մարինակիսը, Մեսինիայի փոխմարզպետ Ստատիս Անաստասոպուլոսը, Հունաստանի Հայ Դատի Հանձնախմբի ներկայացուցիչ Սերգո Կապլանյանը, Կալամատայի հայ համայնքի նախագահ Սոֆյա Մարգարյանը, ինչպես նաև այլ տարածաշրջանի մի շարք փոխքաղաքապետեր, զինված ուժերի, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
 
Պաշտոնական ելույթներից առաջ Գերշ. Տ . Սահակ Եպիս. Եմիշեանը մատուցեց հոգեհանգստյան կարգ։
 
Իր խոսքում դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկայացրեց ցեղասպանությունների կանխարգելման ուղղության երեք հիմնական ուղղությունների կարևորությունը, ինչպիսիք են ժխտողականության դեմ պայքարը, ցեղասպանության դասավանդման անհրաժեշտությունը ոչ միայն համալսարաններում, այլ նաև միջնակարգ դպրոցներում, ինչպես նաև հիշատակման օրերի իմաստը և նշանակությունը։ Դեսպանը նշել է, որ Հայոց ցեղասպանության համատեքստում վերոնշյալ երեք հանգամանքները գործի են դրված Հունաստանում և շնորհակալություն է արտահայտել Հունաստանի կառավարությանը և ժողովրդին Հայաստանին և հայ ժողովրդին գրկաբաց ընդունելու և շարունակաբար աջակցելու համար։ Դեսպանը հարգանքի տուրք է մատուցել հույն հոգևորական, 1913-1923 թթ. Տրապիզոնի մետրոպոլիտ Խրիզանթոս Ֆիլիպիդիսին, ով 1915-1916 թթ. հանդես է եկել հայերի պաշտպանությամբ, hայ-հունական դաշինք ստեղծելու ջանքեր է գործադրել։
 
Իր խոսքը եզրափակելով դեսպան Մկրտչյանը երախտիքի խոսքեր է ուղղել Կալամատայի քաղաքային իշխանություններին միջոցառման կազմակերպման կազմակերպման համար։
 
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել ծաղկեպսակների զետեղման արարողություն։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: