• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանի և Կալամատայի քաղաքապետ Աթանասիոս Վասիլոպուլոսի հանդիպումը

25 ապրիլի, 2025
Դեսպան Տիգրան Մկրտչյանի և Կալամատայի քաղաքապետ Աթանասիոս Վասիլոպուլոսի հանդիպումը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հարավային Հունաստանի Կալամատա քաղաք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Կալամատայի քաղաքապետ Աթանասիոս Վասիլոպուլոսի հետ։
 
Դեսպան Մկրտչյանը առաջարկել է զարգացնել ապակենտրոնացված համագործակցությունը Հայաստանի հետ ոչ միայն միջքաղաքային կամ միջմարզային շփումների մակարդակում, այլ դա համատեղել տնտեսական գրավչություն ներկայացնող ծրագրերի իրականացմամբ։ Որպես օրինակ քննարկվել են մասնավորապես երկու ուղղություններով` դեպի Հայաստան և Հայաստանից հարավային Հունաստան զբոսաշրջության և Կալամատայում առավել զարգացած գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանման և փոխշահավետ տնտեսական համագործակցության հնարավորությունները։ Այս համատեքստում Տիգրան Մկրտչյանը հրավիրել է Աթանասիոս Վասիլոպուլոսին իրեն հարմար ժամանակահատվածում Կալամատայի բիզնես պատվիրակության հետ այցելել Հայաստան և տեղում քննարկել շոշափելի համագործակցության ծրագրեր։
 
Կալամատայի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի դեսպանին այցելության համար և պատասխանել է, որ հետաքրքրված է նման այցելություն կազմակերպելու գաղափարով։ Նա միաժամանակ ընդգծել է, որ Հունաստանի հայ համայնքի հետ ունի սերտ հարաբերություններ, այդ թվում և Կալամատայում բնակություն հաստատած հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: