• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսի հետ

13 հունիսի, 2025
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսի հետ
Դեսպան Մկրտչյանը շնորհավորել է Նիկիտաս Կակլամանիսին Հունաստանի օրենսդիր մարմնի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել նրան հաջողություններ։ Դեսպանը հույս է հայտնել, որ վերջինիս պաշտոնավարման օրոք հայ-հունական խորհդարանական շփումները կակտիվանան ինչպես բարեկամական խմբերի մակարդակով, այնպես էլ տարբեր մշտական հանձնաժողովների միջև պարբերական շփումներով։ Միաժամանակ շեշտվել է բարձր մակարդակով փոխադարձ այցեր իրականացնելու կարևորությունը։
 
Հունաստանի խորհրդարանի նախագահն ընդգծել է Հայաստանի հետ Հունաստանի ունեցած գերազանց հարաբերությունների մակարդակը և խոստացել իր առավելագույն ուժերը ներդնել նաև խորհրդարանական մակարդակով դրանք ակտիվացնելու ուղղությամբ։ Այս համատեքստում նա նշել է, որ առաջիկայում հրավեր կուղարկվի Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահին՝ Հունաստան պաշտոնական այց իրականացնելու նպատակով։
 
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները։ Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման Հայաստանի ջանքերը և նախաձեռնությունները՝ ներկայացնելով նաև Հայաստանի պատրաստակամությունը Խաղաղության պայմանագրի ստորագրման կապակցությամբ, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Դեսպանն անդրադարձել է նաև ԵՄ հետ հարաբերություններին, և այդ համատեքստում նաև անդրադարձել Հունաստանի հետ փոխգործակցությունը էլ ավելի խորացնելու և դրանց ռազմավարական բնույթ հաղորդելու հեռանկարներին։
 
Նիկիտաս Կակլամանիսն ընդգծել է, որ Հունաստանն ու Հայաստանը միջազգային հարթակներում հանդես են գալիս միանման դիրքորոշումներով։ Նա նաև նշել է, որ Հայաստանի սուվերենությունը և տարածքային ամբողջականությունը անսակարկելի են, իսկ միջպետական խնդիրները պետք է կարգավորվեն բացառապես դիվանագիտական ճանապարհով։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: