• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայ և հունական դիցաբանությունը երեխաների աչքերով. Աթենքում բացվել է հայ աշակերտների գեղարվեստական բացառիկ ցուցահանդես

18 հունիսի, 2025
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և Աթենքի քաղաքապետարանի աջակցությամբ Աթենքում բացվել է Հայաստանի արվեստի դպրոցների սաների բացառիկ ցուցահանդես։
 
«Հունական և Հայկական դիցաբանությունը երեխաների աչքերով» վերտառությամբ ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի է ունեցել «Մելինա» մշակութային հիմնադրամում և իրականացվել է «Universe Art» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում։ Ներկայացվել են մրցույթով ընգրկված շուրջ 100 նկարներ՝ 5-18 տարեկան երեխաների մասնակցությամբ։
 
Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Աթենքի Մշակույթի, սպորտի և երիտասարդության կազմակերպության (OPANDA) նախագահ Էլենի Զոնդիրուին, Հունահայոց Թեմի Առաջնորդ Խորեն Եպիսկոպոս Առաքելյանը, Universe Art միջազգային փառատոնի նախագահ Աննա Հարությունյանը և փառատոնի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև մրցույթի մասնակից երեխաներ Հայաստանից, Աթենքում գործող հունահայ կրթօջախների տնօրեններ, ուսուցիչներ և աշակերտներ, մտավորականներ, Աթենքի քաղաքապետարանի ներկայացուցիչներ։
 
Դեսպան Տիգրան Մկրտչյանն իր բացման խոսքում ընդգծել է․
«Պլատոնի այն միտքը, որ կրթության նպատակը գեղեցիկը սիրելու ուսուցման մեջ է, բացարձակապես ճիշտ է, սակայն դրան պետք է հավելել, որ արվեստի կրությունը դրանով չի սահմանափակվում։ Գեղագիտական կրթությունը նպատակ է հետապնդում ոչ միայն արվեստագետներ աճեցնելու, այլ կայացնելու ամբողջական մարդ, պատասխանատու քաղաքացուն, ով ունակ է ազատ հասարակությունում կերտելու հաջողակ կյանք։ Այս ցուցահանդեսը ի մի է բերել Հայաստանի ամբողջ տարածքից արվեստի դպրոցներից մրցույթով ընտրված հարյուրից ավել նկարներ՝ նվիրված հունական և հայկական առասպելաբանությանը։ Մշակութային մի տարածքում են ի մի բերվել հունական և հայկական գեղարվեստական շերտեր։ Իսկ նման մշակութային փոխշփումներն ունեն քաղաքակրթական նշանակություն։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ աշակերտները ներկայացնում են առասպելաբանական կերպարների, որոնք տարբեր անվանումներով, սակայն ընդհանուր հատկանիշներով կերպարներ են հայկական և հունական մշակույթներում, այն ավելի է ընդգծում հայ-հունական մշակութային ընդհանրությունները։ Հազարամյակների այդ առանձնահատկությունները արտահայտվում են 10-15 տարեկան երեխաների միջոցով։ Սա բացառիկ գեղեցիկ երևույթ է։ Որոշ նկարներում նաև արտահայտված է հելենիզմի ազդեցությունը հայկական մշակույթի վրա»։
 
Դեսպանը շնորհակալություն հայտնեց Աթենքի քաղաքապետ Հարիս Դուկասին, Աթենքի Մշակույթի, սպորտի և երիտասարդության կազմակերպության (OPANDA) նախագահ Էլենի Զոնդիրուին, Universe Art միջազգային փառատոնի նախագահ Աննա Հարությունյանին, «Մերկուրի» մշակութային կենտրոնին, Երևանից ժամանաց արվեստի դպրոցի ուսուցիչներին և երեխաներին, «Ավետիս» պարի դպրոցի ղեկավար Շուշանիկ Սեմերջյանին։
 
Այնուհետև ելույթներ ունեցավ Աթենքի Մշակույթի, սպորտի և երիտասարդության կազմակերպության (OPANDA) նախագահ Էլենի Զոնդիրուն, ով ներկաներին փոխանցեց Աթենքի քաղաքապետի բարեմաղթանքները և ընդգծեց միջոցառման կարևորությունը միջմշակութային շփումների համատեքստում։ Universe Art միջազգային փառատոնի նախագահ Աննա Հարությունյանն իր խոսքում ներկայացրեց փառատոնի նախապատմությունը, միջազգային նշանակությունը և Աթենքում հայ փոքրիկ նկարիչների գործերը երկարատև նախապատրաստական աշխատանքներից հետո ներկայացնելու պատիվը։
 
Միջոցառման բացման արարողությանը հաջորդեց Աթենքում գործող «Ավետիս» հայկական պարային համույթի տպավորիչ կատարումները։
 
Ցուցահանդեսը այցելուների համար բաց է լինելու մինչև հունիսի 30-ը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: