• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի այցը Աթենքի Բենակի թանգարան և Լասկարիդիս հիմնադրամ

22 հուլիսի, 2025
Աթենք կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բենակի թանգարան։
 
Թանգարանի ակադեմիական տնօրեն Ջորջ Մանգինիսի ուղեկցությամբ նախարարը շրջել է թանգարանում, ծանոթացել հաստատության գործունեությանը և բացառիկ ցուցադրությանը։
 
Թանգարանի տնօրենը ներկայացրել է հնագույն ժամանակների ցուցանմուշները, որոնց մեջ առկա են նաև հայկական ծագմամբ խեցեղեն ցուցանմուշներ։
Քննարկվել է
 
Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցության, մասնավորապես՝ համատեղ ցուցադրություն կազմակերպելու հնարավորությունը։
 
Հաջորդաբար հայկական պատվիրակությունն այցելել է Լասկարիդիս հիմնադրամ, որտեղ գլխավոր տնօրեն Կոստանդինոս Մազարակիսի ուղեկցությամբ ծանոթացել է այնտեղ պահվող հնագույն հունական ձեռագրերին։
 
Ներկայացնելով հին ձեռագրատան գործունեությունը՝ տնօրենը նշել է, որ հաստատությունում նաև հայկական հնագույն ձեռագրեր են պահպանվում։
Այցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման, միջթանգարանային կապերի ամրապնդման, մասնավորապես՝ Հայաստանի պատմության թանգարանի և Մ․ Մաշտոցի անվան մատենադարանի հետ ակտիվ համագործակցության հնարավորությունները։
 
Նշենք, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը և Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը։ Պատվիրակությանն ուղեկցում է Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: