• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումը Հունաստանի փոխվարչապետ Պավլոս Մարինակիսի հետ

25 հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի 24-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի վարչապետի փոխնախարար և կառավարության խոսնակ Պավլոս Մարինակիսի հետ։


Դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ միջև հաստատված պայմանավորվածությունների բովանդակությունը, անդրադարձել TRIPP-ի տարածաշրջանային և գլոբալ նշանակությանը՝ նշելով, որ այն համահունչ է Հայաստանի կառավարության կողմից առաջարկված «Խաղաղության խաչմերուկի» տրամաբանությանը։ ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Հունաստանին Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին աներկբա աջակցության համար։


Նա անդրադարձել է Հայաստան-Հունաստան երկկողմ հարաբերություններին՝ ներկայացնելով առկա ակտիվ երկխոսությունը կրթության, գիտության, մշակույթի, ինչպես նաև պաշտպանության ոլորտներում, կարևորել է երկուստեք բարձրաստիճան այցելությունների շարունակականությունը։


Պավլոս Մարինակիսը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակի առնչությամբ, այդ թվում՝ միջազգային հարթակներում։


Նա կարևորել է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները և հույս հայտնել դրանց շուտափույթ իրականացման կապակցությամբ, ինչպես նաև ողջունել է ՀՀ կառավարության հանձնառությունը Հայաստանում բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու հարցում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: