• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումը «Ստրաբոն» աշխարհագրական ուսումնասիրությունների հունական ընկերության հետ

17 նոյեմբերի, 2025

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Աթենքի ակումբում (Athens Club) հյուրընկալվել է «Ստրաբոն» աշխարհագրական ուսումնասիրությունների հունական ընկերության կողմից՝ փակ հանդիպման-ճաշի ձևաչափով։


Հանդիպմանը բացման խոսքերով հանդես են եկել ընկերության նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Ջորջ Պուկամիսասը և քարտուղար, պրոֆեսոր Էմանուել Յանակուդակիսը։


Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդես է եկել մանրամասն ելույթով, որում անդրադարձ է կատարել

  • Վաշինգտոնում ստորագրված հռչակագրին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը, ընդգծել դրանց պատմական նշանակությունը տարածաշրջանային զարգացումների համատեքստում,
  • «Թրամփի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավածման ուղուն» որպես «Խաղաղության խաչմերուկի» կարևորագույն հատվածի և դրա նշանակությանը տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում, ինչպես նաև տարածաշրջանի բոլոր երկրների շահերից դրա բխմանը,
  • Հարևան և տարածաշրջանային երկրների հետ Հայաստանի հարաբերություններին,
  • Հայաստան-Թուրքիա միջև դիվանագիտական հարաբերությունների կարգավորման և Հայաստան-Թուրքիա սահմանների բացման առաջնային նշանակությանը,
  • Հայաստանի հարաբերությունների զարգացմանը ԱՄՆ և ԵՄ հետ, այդ թվում և Հունաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացմանը,
  • Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, Հայաստանի զարգացման գործում սփյուռքի դերին և նշանակությանը։

Դեսպանն այնուհետև պատասխանել է փակ հանդիպման մասնակիցների բոլոր հարցերին։

Հանդիպմանը ներկա են եղել «Ստրաբոն» աշխարհագրական ուսումնասիրությունների հունական ընկերության անդամները, ներառյալ Հունաստանում և ԵՄ-ում նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ, զինվորականներ, պրոֆեսորներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: