• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումը Հունաստան–Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբի հետ

19 նոյեմբերի, 2025

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Հունաստանի խորհդարանում հանդիպել է Հունաստան-Հայաստան խորհդարանական բարեկամական խմբի ներկայացուցիչների հետ։


Երկուստեք անդրադարձ է կատարվել հայ և հույն ժողովուրդների բարեկամությանը, Հայաստանի և Հունաստանի միջև ըստ էության ռազմավարական համագործակցությունը՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության կարևոր նշանակությունը դրանում։ Կարևորվել է հայկական սփյուռքի կամրջող դերը Հայաստանի և իրենց կեցավայր երկրների միջև հարաբերությունների ամրապնդման հարցում, այդ թվում՝ Հունաստանում։


Դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկաներին մանրամասն ներկայացրել է Վաշինգտոնում կնքված փաստաթղթերի նշանակությունը, "Հանուն խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի" նախագիծը, ինչպես նաև "Խաղաղության խաչմերուկի" դերն այդ համատեքստում։ ՀՀ դեսպանն ընդգծել է Հայաստանի հավատամությունը խաղաղության գործընթացին, ինչպես նաև անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու՝ Հայաստանի հանձնառությանը, ինչը կենսական նշանակություն ունի Հայաստանի և տարածաշրջանի համար։


Բարեկամական խմբի ղեկավար Վասիլիս Իկոնոմուն իր հերթին նշել է, որ Հայաստանի երկխոսությունը հարևանների հետ անչափ կարևոր է և իրենք հույս ունեն, որ Հայաստանին կհաջողվի բնականոն հարաբերություններ հաստատել Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Բարեկամական խմբի քարտուղար էկատերինի Նոտոպուլուն կարևորել է սփյուռքյան կառույցների հետ համագործակցությունը, առաջարկել երիտասարդական համաժողովի անցկացում իր ընտրատեղամաս հանդիսացող Սալոնիկ քաղաքում։


Կարևորվել է խորհրդարանական դիվանագիտության ակտիվացումը և փոխադարձ, այդ թվում առաջիկայում նախատեսվող բարձրաստիճան այցերի, կազմակերպումը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: