• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումը Հունաստանի թվային կառավարման փոխնախարարի հետ

28 նոյեմբերի, 2025

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի թվային կառավարման փոխնախարար Խրիստոս Դերմենցոպուլոսին
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են 2024 թ․ դեկտեմբերին հայ-հունական տնտեսական, արդյունաբերական, տեխնիկական և գիտական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրության թվայնացման, նոր տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիայի և գիտության ոլորտում նախատեսված համագործակցության առաջընթացին։ Ընդգծվել է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հունաստանի թվային կառավարման նախարարության միջև համաձայնեցված է փոխըմբռնման հուշագիր, որը կստորագրվի առաջիկա այցելություններից մեկի ընթացքում։


Կողմերը համաձայնվել են, որ Հայաստանի և Հունաստանի կառավարությունները բարձր տեխնոլոգիաների զարգացումը համարում են ռազմավարական առաջնահերթություն և օրակարգային կարևորություն ունի այդ ուղղությամբ երկկողմ համագործակցության զարգացումը։


Դեսպան Մկրտչյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը մեծ առաջընթաց է արձանագրում բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում՝ արձանագրելով երկնիշ տնտեսական աճ։

Որպես Հայաստանի բարձր վարկանիշի ցուցիչ է հանդիսանում նաև այն փաստը, որ օրինակ ընդամենը մի քանի շաբաթ առաջ ԱՄՆ-ում գործող արհեստական բանականության (ԱԲ) ամպային և ենթակառուցվածքային տեխնոլոգիաների Firebird-ընկերությունը ստացել է ԱՄՆ արտահանման թույլատվություն և հայտարարել է Հայաստանում իր առաջին 500 միլիոն դոլարի ներդրման մասին։


Դեսպանը նաև ներկայացրել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կոնցեպտը, որը Հայաստանից արտահանվող բարձր տեխնոլոգիական կրթության միջազգայնորեն հաջողված բրենդ է և արդեն աշխարհի մի շարք մեծ և փոքր քաղաքներում է գործում։


Հունաստանի թվային կառավարման փոխնախարար Խրիստոս Դերմենցոպուլոսը մեծ հետաքրքրությամբ արձանագրեց Հայաստանի հետ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցություն ծավալելու առաջարկություններին և խոստացավ առաջիկայում հավելյալ քննարկումներ կազմակերպել այդ առնչությամբ։


Հանդիպմանը ներկա էր Հունաստանի թվային կառավարման նախարարի դիվանագիտական խորհրդական Ալեքսանդրոս Բուդուրիսը, ով բարձր գնահատեց DEFEA 2025 ի ցուցահանդեսին հայկական պատվիրակության և հայկական ընկերությունների մասնակցությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: