• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Հունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարի հետ

14 դեկ, 2025

Դեկտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Թերեզա Անգելատուի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան–Հունաստան երկկողմ արդյունավետ համագործակցության ընդլայնման հեռանկարներն՝ ընդգծելով երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերական խորհրդակցությունների և առանձին տարածքային ստորաբաժանումների միջև թեմատիկ փոխգործակցության կարևորությունը։ 

Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի շուրջ: Փոխգործակցության խորացման համատեքստում Դավիթ Կարապետյանն առանձնանշել է նաև ԵՄ անդամ երկրներ ՀՀ քաղաքացիների համար մուտքի վիզաների տրամադրման ընթացակարգերի դյուրացման անհրաժեշտությունը: 

Դավիթ Կարապետյանը և Թերեզա Անգելատուն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ երկուստեք ընդգծելով, որ խաղաղության հաստատումը հնարավորություններ է ստեղծում ողջ տարածաշրջանի կայունության և բարգավաճման համար:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: