• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սալոնիկի Արիստոտելի համալսարանի ռեկտորի հետ

09 փետրվարի, 2026

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սալոնիկի Արիստոտելի համալսարանի ռեկտոր, պրոֆ. Կիրիակոս Անաստասիադեսի հետ։


Հանդիպմանը դեսպան Մկրտչյանը բարձր է գնահատել Արիստոտելի համալսարանի և Երևանի պետական համալսարանի միջև երկու տասնամյակից ավել գործող համագործակցությունը, ներառյալ "Յասոն" ծրագրի շրջանակներում։ Դեսպանը նշել է, որ ծրագիրը վերջերս հաջողությամբ վերամեկնարկել է, և առաջարկել է ռեկտորին ընդարձակել ծրագրի շրջանակները, ներառելով ոչ միայն ուսանողներ, այլ պրոֆեսորա-դասախոսական անձնակազմին։


Միաժամանակ քննարկվել են մի շարք ֆակուլտետների հետ համագործակցություն մեկնարկելու հնարավորությունները։


Դեսպանը մանրամասն ներկայացրել է կրթության ոլորտում Հայաստանի և Հունաստանի միջև վերջին ժամանակահատվածում գրանցված ինտենսիվ համագործակցությունը, ինչպես նաև դեսպանության համագործակցությունը հունական այլ ուսումնական հաստատությունների հետ։


Հանդիպմանը մասնակցել է Սալոնիկում ՀՀ պատվո հյուպատոս Ակիս Դագազիանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: