• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հունաստանում կայացել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն

25 փետրվարի, 2026

Փետրվարի 24—ին, Հունաստանի ցամաքային զորքերի «Սպայի տանը», տեղի ունեցավ ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելությունը:


Միջոցառմանը ներկա են գտնվել Հունաստանի պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի բարձրաստիճան սպաներ, պետական այլ գերատեսչությունների բարձր պաշտոնյաներ, Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ, Հունաստանում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, ռազմական կցորդներ, հունահայ հոգևոր համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև հունահայ համայնքի անդամներ։


Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հունաստանում ՝Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ ՝ ռազմական կցորդ գնդապետ ՝Արմեն Միրզաբեկյանը։


Դեսպան Տիգրան Մկտչյանը իր ողջույնի խոսքում նշեց Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի նշանակությունը՝ ընդգծելով, որ հայկական զինված ուժերը ձևավորվել են բարդ և մարտահրավերներով լի ժամանակահատվածում, սակայն այսօր գտնվում են էական վերափոխման փուլում՝ օրեցօր ամրապնդելով իրենց պաշտպանունակությունը։ Դեսպան Մկտչյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանի կառավարությունը իրականացրել է նշանակալի ներդրումներ և լայնածավալ բարեփոխումներ՝ նպատակ ունենալով ապահովելու Հայաստանի Հանրապետության կայունությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը։


Դեսպանը շեշտեց, որ Հայաստանի անվտանգությունն ու դիմակայունությունը որևէ մեկի դեմ ուղղված սպառնալիք չեն, այլև միտված են Հայաստանի քաղաքացիների՝ խաղաղ և բարեկեցիկ միջավայրում ապրելու իրավունքի ապահովմանը։


Դեսպանը նաև ընդգծեց, որ բանակի հետագա զարգացումը՝ որպես պետության հիմնարար երաշխիք և անվտանգության հիմնական երաշխավոր, շարունակական բնույթ է կրելու՝ ապահովելու երկրի կարողությունը՝ դիմակայելու հնարավոր ապագա մարտահրավերներին։ Առանձնահատուկ անդրադարձ կատարվեց Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարությունների և Գլխավոր շտաբերի միջև համագործակցության խորացման ռազմավարական նշանակությանը՝ երկկողմ լայնածավալ ռազմավարական գործընկերության համատեքստում։ Դեսպան Մկտչյանը նշեց, որ երկու ժողովուրդների բարեկամությունն ունի խոր պատմական արմատներ, և վերջին տարիներին համագործակցությունը ընդլայնվել է ոչ միայն քաղաքական, դիվանագիտական և պաշտպանական ոլորտներում, այլև բարձր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և տնտեսության բնագավառներում։


Դեսպանը հիշեցրեց, որ հունվարի 27-ին՝ Բանակի օրվանից մեկ օր առաջ, Հայաստանում նշվում է հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի և մեծարման օրը, և հորդորեց ներկաներին մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության ընթացքում բոլոր զոհվածների, ինչպես նաև Արմեն Սաղոյանի հիշատակին, ում ընտանիքի անդամները ներկա էին միջոցառմանը։


Այնուհետև ելույթով հանդես եկավ ռազմական կցորդ գնդապետ Արմեն Միրզաբեկյանը՝ ով, ընդգծել է Զինված ուժերի ստեղծման պատմական պատասխանատվությունը 1992 թվականի հունվարի 28-ին՝ Հայաստանի անկախության հռչակումից հետո։


Շեշտադրվեցին Զինված ուժերում իրականացվող համապարփակ բարեփոխումները, ներառյալ՝ պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը 24-ից 18 ամիս, կանանց համար կամավոր պարտադիր զինվորական ծառայության հնարավորության ստեղծումը, նոր ծառայողական մոդելների ներդրումը՝ պայմանագրային համակարգի ընդլայնմամբ, ինչպես նաև սպառազինության արդիականացումն ու դիվերսիֆիկացումը։


Առանձնահատուկ կարևորություն տրվեց միջազգային ռազմական համագործակցությանը, հատկապես Հայաստանի և Հունաստանի ռազմավարական գործընկերությանը։ Նշվեց ռազմական կրթության և մասնագիտական պատրաստության ոլորտներում ձևավորված երկարամյա համագործակցությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Հունաստանում կրթություն ստացած հայ սպաները այսօր կարևոր դեր ունեն Հայաստանի Հանրապետության ԶՈՒ զարգացման գործում։


Պաշտոնական բացման խոսքերին հաջորդեց ընդունելություն։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: