• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանի դեսպանը մասնակցեց Աթենքում Եվրոպական երիտասարդների միջոցառմանը՝ ընդգծելով Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը

30 մարտի, 2026

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ողջույնի խոսքով հանդես եկավ Հունաստանի երիտասարդ Եվրոպական Ֆեդերալիստների ընկերակցության (JEF Greece) Պիրեուս–Աթենքի տեղական մասնաճյուղի կողմից կազմակերպված միջոցառմանը, որը տեղի ունեցավ Եվրոպական խորհրդարանի հովանու ներքո գործող Europa Experience Athens սրահում։


Իր խոսքում դեսպան Մկրտչյանը կարևորեց նման հարթակների դերը՝ որպես երկխոսության, փորձի փոխանակման և եվրոպական արժեքների շուրջ համախմբման կարևոր միջոց։ Դեսպանը ներկայացրեց վերջին տարիներին Հայաստան-ԵՄ հարաբերություններում արձանագրված աննախադեպ աճը և առկա ձեռքբերումները։ Նա ընդգծեց, որ մեկ տարի առաջ այս օրերին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ընդունեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը՝ վերահաստատելով Հայաստանի եվրոպական ուղղվածության հստակ քաղաքական կամքը և ժողովրդավարական զարգացման ռազմավարական ընտրությունը։


Դեսպանը նաև անդրադարձավ Հայաստան–Եվրոպական Միություն համագործակցության խորացման ընթացքին՝ ընդգծելով ինստիտուցիոնալ բարեփոխումների, իրավունքի գերակայության ամրապնդման, ինչպես նաև տնտեսական և քաղաքական ինտեգրման ուղղությամբ արձանագրված առաջընթացը։ Նա հատուկ շեշտեց երիտասարդների դերը՝ որպես եվրոպական արժեքների կրող և առաջ մղող ուժ՝ կարևորելով նրանց ներգրավվածությունը քաղաքական և հասարակական գործընթացներում։


Մկրտչյանը նշեց, որ Հայաստանի եվրոպական ուղին միտված է ոչ միայն ինստիտուցիոնալ մոտեցումների համադրությանը, այլ նաև արժեհամակարգային ընդհանրությունների խորացմանը՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների և խաղաղության վրա։ Նա նաև ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է ակտիվորեն զարգացնել իր գործընկերությունը Եվրոպական Միության և անդամ պետությունների հետ՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության և համագործակցության ամրապնդման։


Այդ համատեքստում դեսպանը կարևորեց նաև Հունաստանի դերը և Հայաստան-Հունաստան երկկողմ կապերի հետագա զարգացումը որպես կենսական օղակ Հայասատն-ԵՄ ռազմավարական հարաբերություններում։


Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան նաև Հունաստանի խորհրդարանի պատգամավոր, իշխող «Նեա Դեմոկրատիա» կուսակցության ներկայացուցիչ Միխալիս Լիվանոսը, Հունաստանի արտաքին գործերի նախարարության նախկին գլխավոր քարտուղար Յոաննիս Խրիսուլակիսը, Հունաստանի վարչապետի թվային հաղորդակցության հարցերով տնօրենի գրասենյակի ղեկավար Յորղոս Տասիսը, Ատտիկայի փոխմարզպետ Էլեֆտերիա Մորայտակին, ինչպես նաև Հունաստանում Եվրոպական խորհրդարանի գրասենյակի ներկայացուցիչ Ֆիլիպոս Կամարիսը։


Միջոցառման հիմնական բանախոսներն էին՝

 

  • Սիֆիս Կասեսյանը՝ գրող-հրապարակախոս, Հայ-Հունական հետազոտությունների կենտրոնի քարտուղար, ով անդրադարձավ Հայաստանում քաղաքական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին՝ ԵՄ-ին մոտենալու ճանապարհին,
  • Ջորջ Մենեշյանը՝ միջազգայնագետ, ով ներկայացրեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև տնտեսական ինտեգրման և առևտրային հնարավորությունների հեռանկարները,
  • Հովսեփ Խուրշուդյանը՝ վերլուծաբան, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ, ով խոսեց Հայաստանի եվրոպական ինտեգրման վրա ազդող աշխարհաքաղաքական և անվտանգային մարտահրավերների մասին։


Միջոցառմանը մասնակցում էին մի շարք ԵՄ անդամ պետությունների Հունաստանում հավատարմագրված դիվանագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, հետազոտողներ և ուսանողներ՝ ձևավորելով ակտիվ և բազմակողմանի քննարկման միջավայր։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: