• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանը՝ Խաղաղության միջազգային օրվան նվիրված միջոցառման պատվավոր երկիր Հունաստանում

21 սեպտեմբերի, 2026

ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի ընդառաջ՝ Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցեց Հունաստանի Հանրապետության առաջին մայրաքաղաք պատմական Նավպլիոնում կայացած՝ Խաղաղության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Արգոլիդայի մասնաճյուղի, Պելոպոնեսի մարզի և Նավպլիոնի քաղաքապետարանի կողմից՝ «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրի ներքո։


Այս տարի Հայաստանը ընտրվել էր որպես միջոցառման պատվավոր երկիր։


Իր ողջույնի խոսքում Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին՝ Հայաստանի հանդեպ ցուցաբերված պատվի և ջերմ վերաբերմունքի համար։ Նա ընդգծեց խաղաղության, երկխոսության, մշակույթների փոխադարձ ճանաչման և համամարդկային արժեքների պահպանման կարևորությունը՝ ներկայացնելով Հայաստանի խաղաղության օրակարգը, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, ինչպես նաև «ԹՐԻՓՓ» ծրագիրը։


Դեսպանը նաև անդրադարձավ Հայաստանի և Հունաստանի միջև պատմական բարեկամությանը և բազմաոլորտ համագործակցությանը՝ ընդգծելով երկու ժողովուրդներին միավորող ընդհանուր արժեքներն ու փոխադարձ աջակցությունը։


Միջոցառման մշակութային ծրագրի շրջանակում հայկական երգն ու պարը ներկայացվեցին որպես հայ ժողովրդի հարուստ մշակութային ժառանգության, պատմական հիշողության և խաղաղության ձգտման արտահայտություն։


Միջոցառմանը հաջորդեցին ավանդական պարային կատարումներ՝ «Ավետիս» հայկական պարային համույթի և Ն. Արգոլիդայի պոնտի համայնքի «Պանագիա Սումելա» միության մասնակցությամբ՝ ևս մեկ անգամ ընդգծելով մշակույթի՝ ժողովուրդներին մերձեցնելու և բարեկամությունն ամրապնդելու բացառիկ դերը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: