• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Աթենքում դասախոսություն՝ նվիրված հունական կրթական ավանդույթի ազդեցությանը Հայաստանում բարձրագույն կրթության զարգացման վրա

26 սեպտեմբերի, 2026

ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքի շրջանակներում՝ սեպտեմբերի 25-ին Հունաստանում ՀՀ դեսպանությունը, Աթենքի ակադեմիայի Փոքրասիական ուսումնասիրությունների կենտրոնի հետ համագործակցությամբ, Աթենքի ակադեմիայի «Իոաննիս Սիկուտրիս» գրադարանում կազմակերպեց հատուկ դասախոսություն՝ «Հունական կրթության ազդեցությունը ուշ անտիկ շրջանում Հայաստանում բարձրագույն կրթության զարգացման վրա» թեմայով։


Դասախոսությամբ հանդես եկավ UCLA-ի պրոֆեսոր, «Նարեկացի» հայագիտական ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Փիթեր Քաուն։


Դասախոսության ընթացքում պրոֆեսոր Քաուն ներկայացրեց 5–8-րդ դարերում հայկական իրականության մեջ հունական կրթական ավանդույթի ընդունման և զարգացման գործընթացը՝ սկսած Ալեքսանդրիայի կրթական համակարգի տարածումից և հիմնական փիլիսոփայական ու գիտական աշխատությունների հայերեն թարգմանությունից մինչև հայկական սեփական գիտական և մտավոր ավանդույթի ձևավորումը։ Հատուկ անդրադարձ կատարվեց Դավիթ Անհաղթին և Անանիա Շիրակացուն՝ որպես փիլիսոփայության, մաթեմատիկայի և աստղագիտության բնագավառներում հայ մտավոր ավանդույթի կարևոր ներկայացուցիչների։


Ողջույնի խոսքով հանդես եկան Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը և Աթենքի ակադեմիայի Փոքրասիական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Պասխալիս Կիտրոմիլիդիսը։


Դեսպան Մկրտչյանն իր խոսքում ընդգծեց, որ Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների մի մասն ընդգծելու է հայ-հունական քաղաքակրթական դարավոր առնչությունները։
Միջոցառումն ընդգծեց հունական և հայկական մտավոր աշխարհների խորն ու դարավոր փոխառնչությունները, ինչպես նաև երկու ժողովուրդների ընդհանուր պատմական և մշակութային ժառանգության կարևորությունը՝ որպես Հայաստանի և Հունաստանի միջև կապերի հետագա խորացման կարևոր հենք։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: